ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ում պարենային ապրանքների գները

02.08.2014

2014թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.1% գնանկում(ԱՎԾ), ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլիապրանքախմբի՝ 23.8%, ձվի՝ 3.8%, և մրգի՝ 3.5% գնանկման արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 23.8-0.3% գնանկում, իսկ 8-ում` 0.2-1.6% գնաճ: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 24.0%, իսկ 2014թ. հունիսի համեմատ` 23.8% գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է սմբուկի` 62.6%, կանաչ պղպեղի` 51.6%, կանաչ լոբու՝ 48.6%, լոլիկի` 39.8%, կարտոֆիլի` 29.6% գնանկումով: 2014թ. հուլիսին հունիսի համեմատ կաղամբի գինը նվազել է 22.5%-ով, գազարինը` 20.5%-ով, գլուխ սոխինը`4.1%-ով, խառը կանաչեղենինը` 2.6%-ով, վարունգինը՝ 1.9%-ով, ճակնդեղինը`1.8%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 0.8% և կանաչ սոխի՝ 8.0% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 29.8-21.5% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 22.1%-ով:
Մրգի ապրանքախմբում 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 5.4% գնաճ: Ադամաթզի գինը նշված ժամանակահատվածում աճել է 1.1%-ով, կիտրոնինը՝ 5.4%-ով, դեղձինը՝ 17.0%-ով,
սեխինը՝ 18.0%-ով, տանձինը՝ 21.5%-ով, խնձորինը՝ 40.9%-ով, բալինը՝ 41.5%-ով, ելակինը՝ 59.9%-ով, ծիրանինը՝ շուրջ 5 անգամ, իսկ նարնջի և ձմերուկի գները նվազել են համապատասխանաբար 13.1% և 6.5%-ով: 2014թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է մրգի 3.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է ձմերուկի` 60.7%, դեղձի` 52.5%, ծիրանի` 26.8%, տանձի` 13.5%,ադամաթզի` 3.6% գնանկումով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է նարնջի` 1.0%, կիտրոնի՝ 5.7%, խնձորի 10.0%, բալի՝ 13.7%, ելակի՝ մոտ 2 անգամ գնաճ: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է մրգի`15.6-0.5% գնանկում (համեմատաբար բարձր գնանկում գրանցվել է ք. Եղեգնաձորում), իսկ մեկում՝ 3.5% գնաճ: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 3.2%-ով: 2014թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 16.3%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.92% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.7 տոկոսային կետով Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ նվազել է 13.8%-ով, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 3.8%-ով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է ձվի 16.3-1.1% գնանկում, իսկ մեկում՝ 3.3% գնաճ: Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.7%-ով: 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 6.3% գնաճ, իսկ 2014թ. հունիսի համեմատ` 0.6% գնանկում՝ հիմնականում պայմանավորված <<Չանախ>> պանրատեսակի՝ 2.2% գնանկումով: 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 11.5%-ով, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 0.3%-ով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ գրանցվել է 4.0% գնանկում, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 1.6% գնաճ: Վերջինս հիմնականում արևածաղկի բուսական յուղի 4.3% գնաճի արդյունք է: 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1%-ով, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 1.0%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է տավարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 1.1% և 10.9% գնաճով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)՝ 10.2%, աղացած մսի՝ 2.5%, ոչխարի մսի՝ 1.7% գնանկում:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.3-1.5%-ով, իսկ մեկում գրանցվել է 0.2% գնանկում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն
աճել են 1.0%-ով: 2014թ. հուլիսին 2013թ. հուլիսի համեմատ հրուշակեղենի և այլ մթերքի ապրանքախմբերում արձանագրվել է համապատասխանաբար 5.0% և 4.1%, իսկ 2014թ. հունիսի համեմատ՝ 1.0% և 1.3% գնաճ: Ոգելից խմիչքի և ծխախոտի, ձկնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, հացամթերքի, ոչ ոգելից խմիչքիապրանքախմբերում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է 0.1-0.4% գնաճ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x