ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ սպառողական գները

02.08.2014

2014թ. հուլիսին հունիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.4% հավելաճ: 2014թ. հուլիսին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 96.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.5%, ծառայությունների սակագներինը՝ 100.4%: 2014թ. հունվար-հուլիսին հանրապետությունում սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.5% հավելաճ): 2014թ. հուլիսին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 116.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 117.1%, ոչ պարենային ապրանքներինը՝113.3%, ծառայությունների սակագներինը՝117.3%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.9-0.7%-ով: Գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.8%-ով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x