ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ավստրալիայի խոշորագույն ավիափոխադրողը կիսում է բիզնեսը

22.05.2012

Ավստրալական Qantas ավիափոխադրողը կբաժանի իր բիզնեսը երկու անկախ ընկերությունների։

Ընկերություններից մեկը կմասնագիտանա միջազգային, մյուսը՝ ներքին չվերթների իրականացման ուղղությամբ, ասված է Qantas-ի հաղորդագրությունում։ Հատկանշական է, որ այս լուրին հաջորդել է ավստրալական բորսայում ընկերության բաժնետոմսերի 2,5-տոկոսանոց արժևորումը։ 

2012թ. հուլիսից արդեն երկու ստորաբաժանումներն էլ կունենան իրենց սեփական մենեջմենտը և առանձին-առանձին հաշվետու կլինեն իրենց ֆինանսական ցուցանիշների համար։ Ընկերությունում նշում են, որ համանման բարեփոխումները թույլ կտան բարելավել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին չվերթների որակը։  

Qantas-ի ղեկավար Ալան Ջոյսի խոսքով՝ երկու ուղղություններից յուրաքանչյուրի զարգացումն ունի իր մարկետինգային առանձնահատկություններն ու խնդիրները։

Ներկայում Qantas-ն ակտիվորեն կրճատում է ծախսերը՝ բիզնեսն ավելի շահութաբեր դարձնելու նպատակով։ Այսպես, մայիսի սկզբին ընկերությունը հետաձգեց երկու Airbus A380 ինքնաթիռների գնումը՝ 2013թ. մինչև 2016-2017 թթ.։

Նշենք, որ Ավստրալիայի խոշորագույն ավիափոխադրողի վերակառուցման գործընթացը մեկնարկել է 2011թ.։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x