ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայբիզնեսբանկը զինվորի կողքին է

31.07.2014

Հայբիզնեսբանկի մամուլի կենտրոնից հայտնում են, որ ս.թ. հուլիսի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ամփոփվեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագիրը, որը մեկնարկել էր դեռևս ս.թ. փետրվարի 15-ին, երբ Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ տոնական միջոցառումների ու զորամասեր այցելությունների հետ մեկտեղ կազմակերպվեց բարեգործական ճաշկերույթ:

Ճաշկերույթի ընթացքում տարբեր անձինք և կազմակերպություններ, այդ թվում՝ Հայբիզնեսբանկը, հանգանակություն էին ցուցաբերել 2004 թվականից առ այսօր Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին զորավիգ լինելու համար:

Ծրագրի ամփոփմանը նվիրված միջոցառումն անցավ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազան արքեպիսկոպոսի նախագահությամբ, որին ներկա էր նաև «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, ով մյուս մասնակիցների հետ կիսեց այն կարծիքը, որ նման ծրագրերը պետք է շարունակական լինեն և ընդլայնեն իրենց աշխարհագրությունը:

Միջոցառման ավարտին ինչպես բոլոր բարերարները, այնպես էլ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, արժանացան Տ. Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությանն ու բարձր գնահատանքին:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x