ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-ի պատասխանը ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ

31.07.2014


Մի շարք ռուսաստանյան բանկերի, այդ թվում նաև ՎՏԲ Բանկ ԲԲԸ հանդեպ ԱՄՆ կողմից կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն աշխատում է սովորական ռեժիմով` տրամադրելով վարկային և ավանդային գործառնությունների ողջ տեսականին, ներառյալ նաև դրամական միջոցների փոխանցման գործարքները և բանկային քարտերի օգտագործումը:

Ընդգծում ենք, որ կիրառված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադառնա ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների վրա. բանկը շարունակելու է տրամադրել ծառայությունների ողջ տեսականին և կատարել պարտավորությունները ողջ ծավալով և բոլոր այն արժույթներով, որոնցով աշխատում էր մինչ այդ: Visa և MasterCard ընկերությունների ներկայացուցիչներն արդեն հաստատել են, որ բանկի պլաստիկ քարտերը նույնպես կարելի է օգտագործել առանց սահմանափակումների ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտասահմանում:

Ներկայացնում ենք նաև ՎՏԲ Բանկ ԲԲԸ պաշտոնական դիրքորոշումը.

“ՎՏԲ-ն ափսոսանքով ընդունեց ամերիկյան իշխանությունների որոշումը, որը սահմանափակում է կապիտալ ներգրավելու բանկի հնարավորությունը: Մեր կարծիքով, այն բացարձակ ոչ ադեկվատ է, քանի որ ՎՏԲ-ն խստորեն կատարում է բոլոր օրենսդրական նորմերը, այդ թվում նաև ԱՄՆ կարգավորող մարմինների պահանջները, ինչի մասին նրանք լավագույնս տեղեկացված են: Այսպիսով, մենք դիտարկում ենք այս որոշումը որպես բացառապես քաղաքական շարժառիթներ պարունակող, անարդար, իրավական հիմքերին հակասող և երկկողմանի տնտեսական վնաս հասցնող: ՎՏԲ-ն համակարգ ձևավորող ռուսաստանյան ուժեղ վարկային ինստիտուտ է լայն միջազգային ներկայությամբ և կայուն ֆինանսական դիրքով: Չնայած ԱՄՆ խտրական որոշումներին` ՎՏԲ-ն կատարելու է իր բոլոր պարտավորությունները բաժնետերերի, հաճախորդների ու ներդրողների հանդեպ:

Կապիտալի շուկայի հասանելիությունը ՎՏԲ-ի համար սահմանափակելու ԱՄՆ որոշումը չի անդրադառնա բանկի գործունեության ու վարկունակության վրա: ՎՏԲ-ն համաշխարհային ներդրողների շրջանում լավ համբավ է վայելում: Մենք վստահ ենք, որ անհրաժեշտության դեպքում կկարողանանք ներգրավել ռեսուրսներ”:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x