ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հույներին առաջարկվում է եվրոն փոխարինել գեվրոյով

22.05.2012

Deutsche Bank-ի տնտեսագետները Հունաստանին առաջարկում են սեփական արժույթը շրջանառության մեջ դնել, ինչը կօգնի հաղթահարել տնտեսության վերակառուցման խնդիրը և մարել պարտքային պարտավորությունները:

Գերմանացի տնտեսագետները հույներին առաջարկում են շրջանառության մեջ դնել այսպես կոչված «գեվրո» արժույթը (Geuro), ինչն իրենից Հունաստանի կառավարության վերավաճառվող պարտքային պարտավորությունները կներկայացնի: Տնտեսագետների կարծիքով՝ նոր արժույթը խիստ կարժեզրկվի եվրոյի նկատմամբ՝ կառուցվածքային բարեփոխումների և հարկաբյուջետային խիստ քաղաքականության օգնությամբ, որոնք հետագայում կնպաստեն, որ Աթենքը վերադառնա եվրոպական միասնական արժույթին:

Միաժամանակ՝ Deutsche Bank-ի տնտեսագետները կարծում են, որ քիչ հավանական է Հունաստանի՝ եվրոյից լիովին հրաժարումը:

Հիշեցնենք, որ Հունաստանի բանկային համակարգը կապիտալի արտահոսքի, սուվերեն պարտքի վերակառուցման և մեծաթիվ վատ վարկերի պատճառով ծանր իրավիճակում է հայտնվել: Եվրամիությունը խոստացել է Հունաստանի բանկային համակարգին €50 մլրդ հատկացնել, սակայն երկրում ձևավորված քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով այս ծրագրերն անժամկետ հետաձգվել են:

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x