ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ անշարժ գույքի շուկայի գործարքները կտրուկ նվազել են

30.07.2014

ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն, մայրաքաղաք Երեւանի բնակարանային շուկայում հետեւյալ պատկերն է. մայիսի համեմատ, հունիսին բնակարանների առքուվաճառքի թիվը 14.7% նվազել է: Տարեկան կտրվածքով անկումը կազմել է 1.4%:
Հարկ է նկատել, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակումներում նշված բնակարանների գներն առանձնանում են ֆենոմենալ կայունությամբ: Այսպես, հունիսին 1 քառ. մետրի համար Երեւանի Կենտրոն վարչական շրջանում բնակարանային միջին շուկայական գինն անփոփոխ է մնացել՝ 428 հազար դրամ:
Այս շրջանն էլիտար է համարվում, ժամանակին այստեղ բնակարանների գներն աճում էին, ինչպես սունկը՝ անձրեւից հետո: Այնուհետեւ, Հայաստանի համար ճգնաժամային 2009 թվականից հետո, «էլիտար» բնակարաններն ու առանձնատները սկսեցին էժանանալ: Սակայն անցյալ տարեսկզբից գները սկսեցին կանգ առնել:
Բազմազանության համար «բարձրացել են» մայրաքաղաքի այլ շրջանների բնակարանների գները: Պատկերն այսպիսին է. 0.1%-ից (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում) մինչեւ առավելագույն՝ 2.5% (Նուբարաշենում): Նուբարաշենից բացի, մայրաքաղաքում գների «աճով» առանձնացել է Աջափնյակը. տարվա ընթացքում՝ 1.0%: Մանրամասնները news.am-ում.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x