ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ-ում ներմուծման ռեկորդ կսահմանվի

29.07.2014

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում Հայաստան ներկրվող մեքենաների թիվը տարվա կտրվածքով 1,4 անգամ ավելացել է եւ կազմել է մոտ 25,1 հազար: Կարող են ենթադրել, որ 12 ամսվա արդյունքներով կգերազանցվի 2008թ.-ին սահմանված ռեկորդը (41,9 հազար հատ):

Ներկրված մեքենաները մեծամասամբ փոքր մարդատար տեսակի են: Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում փոքր մեքենաների մասնաբաժինն ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով ավելացել է 2,6 տոկոսով՝ հասնելով 95,6 տոկոսի:

Հաշվետու կիսամյակում ներկրվել է 24 հազար մեքենա, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7400-ով կամ 1,5 անգամ: Ներկրման կտրուկ աճը հնարավոր է բացատրել մաքսային տուրքերի սպասվող աճով:

Փոքր մեքենաների միջին մաքսային արժեքը տարվա ընթացքում կրճատվել է 877 դոլարով՝ կազմելով 6227 դոլար: Ամենայն հավանականությամբ, ավելացել է օգտագործված մեքենաների ներկրումը: Ինչպես հայտնի է, ներկրողները գերադասում են Գերմանիայից ներկրել: Այդ երկրում տարիների շահագործումից հետո մեքենաների տեխնիկական վիճակը համեմատաբար բարձր մակարդակում է:

1-ին կիսամյակում Գերմանիայից մեքենաների ներկրումը տարվա կտրվածքով ավելացել է 3.3 հազարով՝ արդյունքում հասնելով 13.1 հազարի: Նշենք, որ Գերմանիայից ներկրվող մեքենաների միջին մաքսային գինը կազմել է 4.5 հազար դոլար մեկ մեքենայի դիմաց:

Հավելենք, որ Ռուսաստանի մասնաբաժինը տարվա ընթացքում 1.5 տոկոսով նվազել է՝ կազմելով 1.5 տոկոս: Հիշեցնենք, որ ավելի քան 10 տարի առաջ Հայաստան ներկրվող մեքենաների մոտ կեսը բաժին էր հասնում Ռուսաստանին: Ներկրողները զգում են սպառողների պահանջարկի փոփոխությունները, այնպես որ անկումն ունի իր պատճառները:

Անցյալ տարվա 1-ին կիսամյակում Հայաստան է ներկրվել ռուսական արտադրության 506 մեքենա, իսկ հաշվետու կիսամյակում՝ 363 հատ: Միջին մաքսային արժեքը կազմում է  4.4 հազար դոլարից քիչ ավել: Աղբյուրը՝ news.am լրատվական:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x