ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ առաջատար բանկը վարկային ներդրումների ծավալով

29.07.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014թ. երկրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի բանկերի շրջանում վարկային ներդրումների ծավալով: Տարվա սկզբի համեմատ այդ ցուցանիշն աճել է 1.4%` կազմելով 230 մլրդ դրամ:
Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալի 12.4% բաժին է ընկնում ՎՏԲ-Հայաստան Բանկին:
Բանկը շարունակում է ակտիվ ֆինանսավորել շինարարության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի ոլորտները, զարգացնել ապառիկ վարկավորումը, հիպոտեկային վարկավորումն ու ավտովարկավորումը:
2014թ. առաջին կիսամյակում բանկի ակտիվներն աճել են 3.4%` կազմելով 312մլրդ դրամ: Հայաստանի բանկային համակարգի ակտիվների ընդհանուր ծավալի 10.7% բաժին է ընկնում ՎՏԲ-Հայաստան Բանկին:
30.06.14թ. տվյալներով բանկը զբաղեցնում է առաջատար դիրք ընդհանուր կապիտալի ցուցանիշով: Տարվա սկզբի համեմատ բանկի ընդհանուր կապիտալն աճել է 18%-ով` կազմելով 44.0 մլրդ դրամ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը ակտիվ աշխատանք է տանում մի շարք վարկային պրոդուկտների պայմանների ու սակագների բարելավման ուղղությամբ: Վարկավորման ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելուն նպաստել են վարկավորման ճկուն պայմանները, վարկային պրոդուկտների լայն տեսականին, ամեն հաճախորդի բիզնեսին անհատական մոտեցումը: Մենք շարունակում ենք մշակել և առաջարկել բիզնեսին ու բնակչությանը վարկային պրոդուկտներ գրավիչ պայմաններով»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x