ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Google Chrome-ը դարձել է բրաուզերների շուկայի առաջատար

22.05.2012

Երկրորդ տեղում նախկին առաջատար Internet Explorer-ն է, երրորդում՝ Mozilla Firefox-ը։

Google Chrome բրաուզերն առաջին անգամ տարածվածությամբ առաջ է անցել իր գլխավոր մրցակից Microsoft Internet Explorer-ից և զբաղեցրել առաջին տեղը բրաուզերների համաշխարհային շուկայում։ Այս մասին են վկայում StatCounte ծառայության տվյալները։

Մայիսի 14-20-ը ընկած ժամանակահատվածում Chrome-ի մասնաբաժինը  բրաուզերների համաշխարհային շուկայում կազմել է 32,76%, իսկ Internet Explorer-ինը՝ 31,94%։ Mozilla Firefox-ը երրորդ տեղում է՝ շուկայի 25,47% մասնաբաժնով։ Safari (7,08%) և Opera (1,74%) բրաուզերները բավական հետ են մնում առաջատար եռյակից։

Նշենք, որ Google Chrome-ը իր տարածվածությամբ Mozilla Firefox-ից առաջին անգամ առաջ է անցել 2011թ․ նոյեմբերին։ 2011թ․ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Google Chrome-ի օգտագործողների թիվն աճել է 25,69%-ով։ Mozilla Firefox-ը զիջել է Google Chrome-ին՝ կորցնելով իր օգտագործողների 5,84%-ը։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x