ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ տնտեսության դառը իրականությունը

24.07.2014

Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներից դատելով՝ կես տարվա ընթացքում տնտեսության առաջատար ոլորտներում բավական տխուր պատկեր է գրանցվել: Արդյունաբերության ֆիզիկական ծավալները մնացել են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին, գյուղատնտեսության ծավալներն աճել են ընդամենը 1.4%-ով, իսկ շինարարության ոլորտում խորհրդանշական 0.4% աճ է գրանցվել:
Արդյունաբերության դեպքում անդրադառնում է հանքարդյունաբերության ոլորտում արտադրության եւ բաց հանքերի մշակման անկումը (հունվար-մայիսի տվյալներով՝ 6.0%), էլեկտրաէներգիայի արտադրության կրճատումը (3.2% առաջին կիսամյակի ընթացքում): Սննդի արդյունաբերության ցուցանիշի աճի վրա արհեստականորեն ազդել է շաքարի «արտադրությունը»:
Բայց, իհարկե, բիզնեսը կորուստներ չի հանդուրժում: Հաշվետու կիսամյակում արդյունաբերական արտադրանքի գներն աճել են զգալի՝ 8.7%-ով: Այդ նշանակում է, որ ապրանքների արտադրության ֆիզիկական նույն ծավալների պարագայում ձեռնարկությունների եկամուտներն աճել են միջինը շուրջ մեկ տասներորդով:
Նույն պաշտոնական տվյալներով, աշխատավոր դասը սկսել է ավելի լավ ապրել. հաշվետու կիսամյակում միջին աշխատավարձի աճը 3.1 տոկոսային կետով գերազանցել է գնաճը: Աշխատավարձերի մասով հրապարակված վերջին տվյալները վերաբերում են ապրիլին: Պարզվում է՝ այդ ամիս տնտեսության ոչ պետական հատվածում ամսական միջին աշխատավարձը տարեկան կտրվածքով աճել է 7.5%-ով:
Միաժամանակ, մի շարք ոլորտներում այդ ցուցանիշն աճել է երկնիշ թվով: Այսպես, գյուղատնտեսությունում (նկատի են առնվում վարձու աշխատողները) ապրիլին աշխատավարձն աճել է 10.8%, շինարարությունում՝ 16.3% եւ այլն:
Ռեկորդ է արձանագրվել բնական գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարող մենաշնորհային ընկերություններում. աշխատավարձերն այստեղ աճել են միջինը 27.4%-ով:
Խմելու ջրի մատակարարման, կոյուղաջրերի եւ կենցաղային կոշտ թափոնների մաքրման ոլորտում աշխատավարձերի աճի ցուցանիշը շատ ավելի համեստ է. «ընդամենը» 10.7%:
Այն, որ բնական մենաշնորհների ոլորտի անձնակազմի աշխատավարձերն իսկապես բարձրացել են, կասկած չի առաջացնում: Չէ՞ որ բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներն անցյալ տարի աճեցին մեծ տեմպերով (ընդ որում, էլեկտրաէներգիայի սակագինն օգոստոսի 1-ից հերթական անգամ բարձրանալու է):
Հարցը միայն այն է, թե ում ինչ է հատկացվել: Գաղտնիք չէ, որ առեւտրային ընկերություններում աշխատավարձերի հարցում հսկայական անդունդ կա բարձր օղակի ղեկավարության եւ շարքային աշխատողների միջեւ:
Իսկ հունիսի իրադարձություններից կարելի է առանձնացնել ինչպես արտահանվող, այնպես էլ ներմուծվող ապրանքների ծավալների անկումը, տարեկան կտրվածքով, համապատասխանաբար, 9.0% եւ 3.3%: Աղբյուրը՝ news.am լրատվական:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x