ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան և Visa ըկերության «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիա

22.07.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» համատեղ ամենամյա մարքետինգային ակցիայի մեկնարկի մասին, որը գործելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների շրջանում 2014թ. հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը:
Արշավի նպատակն է Visa քարտերով անկանխիկ գործարքների առաջխաղացումը:
Ակցիային մասնակցել և ուղևորություն դեպի Մալթա շահել կարող են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որոնք ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի և նրա սահմաններից դուրս ցանկացած առևտրի և սպասարկման կետերում 2014թ. հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Նրանք ավտոմատ կերպով կստանան բոնուսային միավորներ` ըստ կատարված գնումների չափի, և կդառնան ակցիայի մասնակիցներ:
Քարտապանները կուտակում են միավորներ հետևյալ հաշվարկով.
Գնումների կամ ծառայությունների համար ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց Visa քարտապանը ստանում է 2 բոնուսային միավոր, ՀՀ տարածքում և արտասահմանում այլ բանկերի առևտրի և սպասարկման կետերում քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց` 1 միավոր:
Մեկ գործարքի համար հաճախորդը կարող է ստանալ ոչ ավել, քան 50 բոնուսային միավոր:
Միավորները կուտակվում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրանքների և ծառայությունների համար քարտով կատարված բոլոր վճարումների դիմաց, բացառությամբ կոմունալ ծառայությունների համար բանկոմատներում կատարված վճարումների:
Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 հաճախորդներ, որոնք կհավաքեն առավել քանակությամբ միավորներ, կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի կողմից խաղարկվող 100 մրցանակների խաղարկության մասնակիցներ: Մրցանակների թվում են տեխնիկայի գնման 50 վկայագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 վկայագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար: Գլխավոր մրցանակն է` ուղևորություն 2 անձի համար դեպի Մալթա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Վճարային քարտերը տեխնոլոգիապես ամենահագեցած և հարմար բանկային պրոդուկտներն են սպառողների համար, այդ իսկ պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ մեծ ուշադրություն է դարձնում քարտային բիզնեսի զարգացմանը: Հաճելի է նշել, որ անցկացվող մարքետինգային ակցիաները մեծ ճանաչում են վայելում մեր քարտապանների շրջանում: Հուսով ենք, ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերը կօգնեն մեր հաճախորդներին ինչպես ամենօրյա գնումներ կատարելիս, այնպես էլ իրենց ամառային հանգիստը ծրագրելիս»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x