ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամենաթանկ բրենդների թոփ-100-ը

22.05.2012

Բրիտանական հեղինակավոր WPP մարքեթինգային խմբի Millward Brown ստորաբաժանումը հրապարակել է 2012թ․ ամենաթանկ բրենդների վարկանիշը` BrandZ 100:

Այս տարի ևս ամենաթանկ բրենդների վարկանիշը շարունակում է գլխավորել ամերիկյան Apple կորպորացիան: Ըստ Millward Brown-ի` Apple-ի բրենդը տարեկան կտրվածքով թանկացել է 19%-ով և ներկայում գնահատվում է $183 մլրդ կամ շուկայական կապիտալիզացիայի 37%-ի չափով:

2-րդ տեղում ամերիկյան IBM տեխնոլոգիական ընկերությունն է ($116 մլրդ), 3-րդում` Google-ը ($108 մլրդ):

Հատկանշական է, որ BrandZ-ի առաջին տասնյակում յոթ ընկերություն ներկայացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտները: Բացի վերոնշյալ եռյակից` այստեղ են ամերիկյան Microsoft-ը (5-րդ տեղ), AT&T-ն (8-րդ տեղ), Verizon-ը (9-րդ տեղ) և China Mobile-ը (10-րդ տեղ):

Առաջին տասնյակի մնացած երեք տեղերը զբաղեցնում են ամերիկյան McDonald՚s-ը (4-րդ տեղ), Coca-Cola-ն (6-րդ տեղ) և Marlboro-ն (8-րդ տեղ)։

Տարվա ընթացքում բրենդի ամենամեծ թանկացումն արձանագրել է  Facebook սոցցանցը, որի շուկայական արժեքը IPO-ի անցկացումից հետո կազմել է $82 մլրդ։ Ընկերության բրենդն արժևորվել է 74%-ով՝ մինչև $33,2 մլրդ, ինչը սոցցանցին թույլ է տվել զբաղեցնել BrandZ թոփ-100-ի 19-րդ հորիզանականը։  

Millward Brown-ի գործադիր տնօրեն Նիկ Կուպերի խոսքով՝ վարկանիշի առաջին տասնյակում տեխնոլոգիական ընկերությունների գերակայումը վկայում է այն կարևոր դերի մասին, որ խաղում է համապատասխան արտադրանքը մեր ժամանակակից կյանքում։ Կուպերը հավելել է, որ Սթիվ Ջոբսի մահից հետո Apple-ի բրենդի թանկացումն անսպասելի էր։

Millward Brown-ի փորձագետները վարկանիշի կազմման համար հիմք են ընդունում ընկերության ֆինանսական արժեքը՝ ցուցանիշը միավորելով առևտրանշանի՝ գրավչությունը պահպանել կարողանալու հատկանիշի հետ։

Հիշեցնենք, որ ավանդաբար ամենաթանկ բրենդների տարեկան վարկանիշներ են հրապարակում նաև ամերիկյան Interbrand բրենդ-խորհրդատվական գործակալությունը, բրիտանական Brand Finance ընկերությունը և ամերիկյան Forbes հանդեսը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x