ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ի գիտություն Areximbank-ի հաճախորդներին

21.07.2014

Բանկի միակ բաժնետիրոջ` ռուսաստանյան Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդում Առէկսիմբանկի բնականոն աշխատանքի վրա: Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների և վարկառուների հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները Բանկը կատարում է լրիվ ծավալով և ժամանակին: Ռուբլով և արտարժույթով գործառնությունների, ինչպես նաև VISA և MasterCard միջազգային վճարային համակարգերի բանկային քարտերով փոխհաշվարկներն իրականացվում են առանց ուշացումների: Կանոնավոր կերպով են իրականացվում նաև հաճախորդների հաշվարկա-դրամարկղային սպասարկումը:     

Հիշեցնենք, որ երեկ մի շարք ռուսաստանյան ընկերությունների և բանկերի, այդ թվում` Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարվել են պատժամիջոցներ, որոնք նախատեսում են սահմանափակումներ ընդամենը ամերիկյան ներդրողների կողմից բանկի այն երկարաժամկետ (ավելի քան 90 օր) պարտքային գործիքների հանդեպ, որոնք տեղաբաշխվելու են ս.թ. հուլիսի 16-ից հետո: Գազպրոմբանկն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որ բանկն աշխատում է բնականոն և ԱՄՆ պատժամիջոցնեը որևէ կերպ չեն անդրադառնում բանկի ֆինանսական կայունության և գործունեության անընդհատության վրա: Դրան հետևեց Ռուսաստանի Դաշնության պետական ֆինանսական կառույցների արձագանքը, համաձայն որի, անհրաժեշտության դեպքում, բանկերին կտրամադրվի համապատասխան օժանդակության ՌԴ Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության կողմից:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x