ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայտնի է Peugeot 107 AT ավտոմեքենայի հաղթողը

18.07.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard միջազգային վճարային համակարգն ամփոփեցին “Ղեկին ՎՏԲ-ի հետ” ակցիան, որին մասնակցելու հնարավորություն են ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro®, MasterCard Standard®, ինչպես նաև Gold® MasterCard պրեմիում դասի քարտապանները: Քարտի միջոցով վճարելով ցանկացած գումարի ապրանքի կամ ծառայության դիմաց Հայաստանի տարածքում կամ արտասահմանում, ինչպես նաև համացանցի միջոցով գնումներ կատարելիս, քարտապանները կարող էին մասնակցել 100 նվերների և գլխավոր մրցանակի` Peugeot 107 AT ավտոմեքենայի խաղարկությանը: Մարքետինգային արշավն անցկացվել է 2014թ. ապրիլի 15-ից հունիսի 30-ը:

Ըստ ակցիայի պայմանների` ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում կատարած ամեն 1000 ՀՀ դրամի գործարքի դիմաց հաճախորդները կուտակել են 2 բոնուսային միավոր, իսկ ՀՀ տարածքում և արտասահմանում այլ առևտրի և սպասարկման կետերում կատարած նույն գումարի գործարքի դիմաց` 1 բոնուսային միավոր:

Ակցիայի ամփոփմանը ամենաշատ միավորներ հավաքած 100 մասնակիցներ, մասնակցեցին նվերների խաղարկությանը` «-1%» արտոնյալ պայմանով վարկ ստանալու 50 հավաստագրեր և «+1%» արտոնյալ պայմանով ավանդ ձևակերպելու50 հավաստագրեր: Նույն այդ մասնակիցների միջև խաղարկվեց նաև գլխավոր մրցանակը` Peugeot 107 AT ավտոմեքենան, որը շահեց բանկի հաճախորդ Սոնա Ծառուկյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «“Ղեկին ՎՏԲ-ի հետ” ակցիան ցույց տվեց հաճախորդներին MasterCard քարտերով վճարումների առավելությունները Հայաստանի տարածքում և արտասահմանում, այն նպաստեց բանկի հաճախորդների շրջանում անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացմանը: Մենք համագործակցում ենք MasterCard-ի հետ 2013թ.-ից, իսկ բանկի կողմից թողարկված MasterСard քարտերը ներառված են ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատների ցանցում, և այդ քարտապանները կարող են կանխիկացնել իրենց միջոցները խմբի ներկայության բոլոր երկրներում նույն պայմաններով, ինչ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում»:

«Ակցիան կայացավ արձակուրդային սեզոնի սկզբում, և մենք վստահ ենք, որ շատ քարտապաններ հաճույքով են կատարել վճարումներ հայրենիքում և ճամփորդելիս, որպեսզի կուտակեն միավորներ և շահեն հետաքրքիր նվերներ: Մեր գործընկերոջ` ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ միասին մենք ակցիայի միջոցով սևեռեցինք քարտերի հիմնական օգտագործողների և բանկի նոր հաճախորդների ուշադրությունը այն բանի վրա, թե ինչքան հասարակ ու հարմար է կատարել վճարումներ գնումների և ծառայությունների դիմաց MasterCard միջազգային վճարային համակարգի քարտերով», - նշեց Հայաստանում, Բելառուսում ու Ղազախստանում MasterCard-ի կառավարիչ-տնօրեն Ալեքսանդր Դունաևը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x