ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՇՈՒՐՋՕՐՅԱ սպասարկման հնարավորություն

18.07.2014

Հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ սույն թվականի հուլիսի 16-ից երկարացրել է կանխիկի ընդունման տերմինալներով գործարք կատարելու  հնարավորության ժամերը: Մասնավորապես՝ Բանկի մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներից դուրս տեղադրված կանխիկի ընդունման տերմինալներով հանճախորդները կկարողանան գործարքներ կատարել 24 ժամ :
 
  Վերոնշյալ՝ շուրջօրյա գործող տերմինալները, գտնվում են հետևյալ մասնաճյուղերում՝ «ՕՊԵՐԱ»  (Մաշտոցիպողոտա  42 շենք),  «ՆորՆորք»  (Գայիպողոտա 16/46), «Երևան մոլ» (Արշակունյաց 34/3 ):
   
   Բանկի հաճախորդների սպասարկման սրահներում գտնվող տերմինալներով կարելի է գործարքներ կատարել 09:30-18:00-ն իսկ Բանկի կենտրոնական գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում` 09:30-16:30-ը:
 
   Հաճախորդները հնարավորություն  ունեն  Բանկում կանխիկի ընդունման տերմինալների միջոցով կատարել կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա,  գազ և գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` UCOM, Orange, Viva Cell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և գրաֆիկով նախատեսված օրվանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդների համալրում:
 
Ժամը 18:00-ից հետո իրականացված գործարքների ձևակերպումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:  
  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դեռևս 2013-ին ներդրել է կանխիկի ընդունման տերմինալներ: Տերմինալները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին իրականացնել ինքնասպասարկում` անհամեմատ կրճատելով գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակը:
Հիշեցնենք, որ կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելիս Բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x