ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հաճախորդները բարձր են գնահատել Գազպրոմբանկի հուսալիությունը

17.07.2014

Գազպրոմբանկն ընդգրկվել է ամենահուսալի բանկերի եռյակում` ըստ 2014թ. հունիսին Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալության և Հասարակական կարծիքի հետազոտման ռուսաստանյան կենտրոնի կողմից համատեղ կազմված վարկանշի:
Գազպրոմբանկի հաճախորդների 98%-ը դրական է պատասխանել «Հուսալի՞ եք համարում ձեր բանկը» հարցին: Հետազոտության արդյունքների համաձայն` հուսալիությունը գնահատող հիմնական գործոններից է շուկայում Բանկի կողմից իրականացվող երկարատև արդյունավետ գործունեությունը, որը կարևորել է Բանկի հաճախորդների 68%-ը: Ոչ պակաս կարևոր գործոն են համարվում Բանկի վարկանշային դիրքերը, ճանաչելիությունը և հարազատների ու մտերիմների խորհրդատվությունը:
Կազմակերպիչները անհատական հարցազրույց անցկացրեցին տասնհինգ խոշորագույն բանկերի մոսկովյան հաճախորդների հետ: Հետազոտությանը մասնակցեց 1500 հարցվոր: Հարցումն անցկացվում էր այն հաճախորդների շրջանում, ովքեր հետազոտվող բանկը համարում են որպես իրենց հիմնական բանկը, այսինքն` գործառնությունների և դրամական շրջանառության մեծ մասն իրականացվում է տվյալ բանկով:
«Մենք շնորհակալ ենք մեր հաճախորդներին Բանկին տրված բարձր գնահատականի համար, - այսպես մեկնաբանեց հետազոտության արդյունքները Գազպրոմբանկի վարչության անդամ Եկատերինա Տրոֆիմովան: - Ծառայությունների լայն տեսականին, ժամանակակից բանկային տեխնոլոգիաները` դրանք, անշուշտ, կարևոր են, սակայն հաճախորդների վստահությունը շարունակում է մնալ ցանկացած բանկի հաջողության գրավականը»: 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x