ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


10 մլն դոլար ՓՄՁ-ի համար

17.07.2014

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  փոքր և միջին ձեռնարկություններին վարկավորելու նպատակով  10 մլն ԱՄՆ դոլար  է ներգրավել The OPEC Fund for International Development (OFID) ֆինանսական կազմակերպությունից: Վարկային պայմանագրի շրջանակներում բանկը կտրամադրի մինչեւ 500 000 ԱՄՆ  դոլար  սահմանաչափով վարկեր արտադրության, սպասարկման, առևտրի և  գյուղատնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ-ներին:  Շրջանառու միջոցների համալրման, կապիտալ ներդրումների, հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով վարկերը կտրամադրվեն մինչև  չորս  տարի  մարման ժամկետով` 10-11 տոկոս դրույքաչափով:
Պայմանագիրը ստորագրել են Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) Միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ  Աշոտ Օսիպյանը:
Նշենք, որ  The OPEC Fund for International Development (OFID) ֆինանսական կազմակերպության հետ սա բանկի առաջին համագործակցության ծրագիրն է:  Համագործակցության մեկնարկը Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշը բացատրել է այն փաստով, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  Հայաստանում  ՓՄՁ վարկավորման ոլորտի խոշոր խաղացողներից  է և  մասնաճյուղային լայն ցանցի առկայության շնորհիվ  կապահովի ֆինանսական հոսքերի հասանելություն  մարզերում   գործող ՓՄՁ-ների համար:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանն,  իր հերթին,   բարձր է գնահատել կազմակերպության օժանդակությունը  Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցում:  Միաժամանակ, նա վստահեցրել է, որ  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ The OPEC Fund for International Development-ի համագործակցությունը կողմերի համար կլինի ոչ միայն արդյունավետ, այլև շարունակական:      
Նշենք OFID-ը զարգացման ֆինանսական գործակալություն է, որը հիմնադրվել է 1976թ. OPEC-ի (Նավթարդյունահանող երկրների կազմակերպություն) անդամ երկրների կողմից և  ֆինանսական աջակցություն է տրամադրում OPEC-ի անդամ չհանդիսացող երկրներին: OFID-ն Մասնավոր սեկտորի և առևտրի ֆինանսավորման ծրագրերի շրջանակում  ընդհանուր առմամբ 42 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում է տրամադրել  հայաստանյան  չորս  բանկերի և հասարակական սեկտորում ներգրավված չորս ծրագրերի` երկրի տնտեսության տարբեր ոլորտներում ՓՄՁ վարկավորման նպատակով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x