ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Air France-ը 3 հազ․ աշխատակցի կկրճատի

21.05.2012

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը մտադիր է մինչև ամառվա կես 2,5-3 հազ․ աշխատատեղ կրճատել, գրում է ֆրանսիական Tribune-ը։

Թերթի հաղորդմամբ՝ ֆրանսիական ամենամեծ ավիափոխադրողը մտադիր է ընթացիկ տարվա հունիսի վերջից մինչև հուլիսի սկիզբը կադրային կրճատումներ կատարել, որոնց նպատակը «անձնակազմի արտադրողականության բարձրացումն է և աշխատանքի կազմակերպման ճկունության ձեռքբերումը»։ Ավիաընկերության աշխատակիցներն աշխատանքից կհեռացվեն՝ «սեփական ցանկության համաձայն» ձևակերպմամբ։

Կադրային կրճատումներին կնախորդեն արհիմությունների հետ բանակցությունները։ Tribune-ի տեղեկությունների համաձայն՝ անձնակազմի կրճատումները չեն անդրադառնա ավիափոխդրողի Britair և Regional մասնաճյուղերի աշխատակիցների վրա։

Հիշեցնենք, որ կադրային նախորդ կրճատումների ժամանակ՝ 2009թ., Air France-ն աշխատանքից ազատեց 1,9 հազ. աշխատակցի։

Air France-ը հիմնվել է 1933թ. հոկտեմբերին։ Աշխատակիցների ընդհանուր թիվը 58,5 հազ. է։ 2004թ. ավիաընկերությունը միավորվել է KLM-ի հետ։ Միավորված ընկերության կենտրոնակայանը Փարիզում է։ Air France-KLM-ը թռիչքներ է իրականացնում 254 ուղղությամբ աշխարհի 124 երկիր։ Աշխատակիցների ընդհանուր թիվը 102 հազ. է։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x