ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պարենային ապրանքների գնանկում

14.07.2014

2014թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.5% գնանկում(ԱՎԾ), ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 33.2% և ձվի 11.9% գնանկման արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 33.2-0.2% գնանկում, 6-ում` 0.2-16.2% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ արձանագրվել է 13.7%, իսկ 2014թ. մայիսի համեմատ` 33.2% գնանկում:Վերջինս մեծապես պայմանավորվել է կաղամբի`55.6%, կանաչ լոբու՝ 54.6%, լոլիկի` 53.3%, կանաչ պղպեղի`52.4%, կարտոֆիլի` 37.1% գնանկումով: 2014թ. հունիսին մայիսի համեմատ վարունգի գինը նվազել է 18.7%-ով, խառը կանաչեղենինը` 15.8%-ով,սխտորինը` 14.6%-ով, կանաչ սոխինը`7.0%-ով, սնկինը`3.4%-ով, գլուխ սոխինը`1.9%-ով, սմբուկինը`0.7%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է գազարի` 12.0% և ճակնդեղի`18.9% գնաճ:Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 35.6-20.8% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 34.4%-ով: Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ նվազել է 10.5%-ով, իսկ 2014թ. մայիսի համեմատ՝ 11.9%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է ձվի 24.0-5.6% գնանկում: Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 12.8%-ով: 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 13.1%-ով, իսկ 2014թ. մայիսի համեմատ՝ 1.1%-ով: Ձկնամթերքի, կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում 2014թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 0.3-0.2% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ արձանագրվել է 2.1% գնանկում,
իսկ 2014թ. մայիսի համեմատ`16.2% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է շուկայում նոր բերքի ավելի բարձր գներով ի հայտ գալով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է մրգի`8.4-23.9% գնաճ, ընդ որում, համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Վաղարշապատում:
Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 17.2%-ով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատգրանցվել է 5.6% գնանկում, իսկ 2014թ. մայիսի համեմատ՝ 0.8% գնաճ: Վերջինս հիմնականում արևածաղկի բուսական յուղի 2.3% գնաճի արդյունք է:2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 0.8%-ով, իսկ 2014թ. մայիսի
համեմատ գրանցվել է 0.7% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է նրբերշիկի՝ 0.9%, պելմենիի՝ 0.9%, բաստուրմայի՝ 1.8%, ոչխարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 1.3% և 5.4%, տավարի պահածոյի`4.9% գնաճով: 2014թ. հունիսին մայիսի համեմատ տավարի մսի գինն աճել է 0.5%-ով, թռչնամսինը՝ 0.6%-ով,եփած երշիկինը՝ 0.6%-ով:Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2014թ. հունիսին մայիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.2-1.4%-ով, երկուսում գրանցվել է 0.5-0.4% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 1.0%-ով: Հացամթերքի ապրանքախմբում 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ արձանագրվել է 0.9%իսկ 2014թ. մայիսի համեմատ`0.6% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մանկական շիլայի՝ 0.6%, առաջին և բարձր տեսակի ալյուրների՝ համապատասխանաբար 0.8% և 0.9%, ձավարի՝ 1.0%,թխվածքաբլիթի՝ 1.6%, մակարոնեղենի՝ 3.3% գնաճով: 2014թ. հունիսին մայիսի համեմատ բարձր տեսակի հացի գինն աճել է 0.2%-ով, առաջին տեսակի հացինը՝ 0.3%-ով, հնդկացորենինը՝ 0.3%-ով, բրնձինը՝ 0.4%-ով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.1-2.1% գնաճ, իսկ մեկում՝ 0.3% գնանկում: Մայրաքաղաքում հացամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.3%-ով: 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ հրուշակեղենի ապրանքախմբում գրանցվել է 4.2%, իսկ 2014թ. մայիսի համեմատ`0.6% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կոնֆետի՝ 2.8-3.1% գնաճով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է հրուշակեղենի 0.2-1.4% գնաճ, իսկ մեկում՝ 0.2% գնանկում: 2014թ. հունիսին մայիսի համեմատ այլ մթերքի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում գրանցվել է համապատասխանաբար 0.2% և 0.3% գնաճ, իսկ ոչ ոգելից խմիչքի գների մակարդակը նախորդ
ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x