ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տնտեսությունն ակտիվացել է 7,2%-ով

21.05.2012

Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-ապրիլին տնտեսական ակտիվությունը կազմել է 7,2%: Անկումը պահպանվել է միայն շինարարության ոլորտում (5,2%):

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է այս տարվա առաջին չորս ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Հունվար-ապրիլին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 7,2%-ով: Այս տարվա չորս ամիսներին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում՝ բացառությամբ շինարարության։

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվությունը աճել է 7,5%-ով, իսկ հունվար-ապրիլին 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 7,2%-ով։ Համեմատության համար նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը կազմել էր 6,1%:

Այս տարվա չորս ամիսներին արդյունաբերության ոլորտի աճը կազմել է 15,3%: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է 10,1%, գյուղատնտեսության ոլորտում՝ 1,1% աճ: Առևտրի շրջանառությունը ավելացել է 0,9%-ով:

 Տնտեսության միակ ոլորտը, որտեղ անկումը պահպանվել է, շինարարությունն է (5,2% անկում):

Այս տարվա չորս ամիսներին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է $1,75 մլրդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,8%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում արտահանման աճի տեմպը եղել է ավելի մեծ, քան ներկրմանը. չորս ամիսներին արտահանումն ավելացել է 17,8%-ով՝ կազմելով $439,5 մլն, ներկրումը աճել է 8,7%-ով՝ կազմելով $1,31 մլրդ:

Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանում ամսական միջին աշխատավարձի աճը կազմել է 5,3% (միջին աշխատավարձը կազմել է 115,2 հազ. դրամ): Մասնավոր հատվածում միջին աշխատավարձը աճել է 5,6%-ով՝ կազմելով 142,7 հազ. դրամ, պետական համակարգում աշխատավարձը աճել է 4,7%-ով՝ կազմելով 92,3 հազ դրամ։

Ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 1,9%:

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x