ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում ավելացվել է TelCell տերմինալների միջոցով վճարման սահմանաչափը

07.07.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում TelCell տերմինալների միջոցով կարելի է կատարել բանկային/քարտային հաշիվների համալրում և վարկերի մարում դրամի մուտքագրման ավելացված սահմանաչափով: Բանկի տերմինալային համակարգում կատարվող բոլոր տեսակի վճարումների սահմանաչափը 60 հազ. դրամից բարձրացվել է մինչև 100 հազ. դրամ: Այս փոփոխություններն ապահովում են հաճախորդների հարմարավետության նոր մակարդակ, որոնք կատարում են 60 հազ. դրամից ավել գումարի գործառնություններ տերմինալների միջոցով: Նրանք տնտեսում են իրենց ժամանակն ու միջնորդավճարի վրա ծախսվող գումարը, քանի որ հնարավոր է միանգամից մուտքագրել 100 հազ. դրամ` վճարելով միջնորդավճար մեկ անգամ:

Նշենք, որ բանկի 49 մասնաճյուղերում տեղադրված են TelCell վճարային տերմինալներ, որոնց միջոցով կարելի է կատարել բանկային գործարքներ հաշված րոպեների ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային/քարտային հաշիվների համալրումն ու վարկերի մարումը TelCell տերմինալների միջոցով կատարվում է առցանց երկուշաբթիից-ուրբաթ` 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ին: Մնացած օրերին և ժամերին կատարված գործարքներն իրականացվում են հաջորդ բանկային օրը` 09:00-ին:

Տերմինալների միջոցով վճարումների գործընթացը բավականին մատչելի է և պահանջում է հաշված րոպեներ: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x