ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայէկոնոմբանկը վերաբացել է «Գյումրի» մասնաճյուղը

07.07.2014

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն շարունակում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և հաճախորդներին առավել հարմարավետ պայմաններում սպասարկելու քաղաքականության իրականացումը: Ունենալով լայն մասնաճյուղային ցանց ՀՀ ամբողջ տարածքում՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն իր բոլոր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ամբողջովին և լիարժեքորեն օգտվել բանկային ծառայություններից` այցելելով ամենամոտ մասնաճյուղ:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն գյումրեցիներին այսուհետ տրամադրելու է բանկային ծառայությունների առավել հարմարավետ պայմաններ և սպասարկման նոր որակ: Բանկը նորոգել ու վերաբացել է «ԳՅՈՒՄՐԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ, որը նախագծվել է դեռևս 1930 թվականին ճարտարապետ Ղազարոս Սարգսյանի կողմից: Քաղաքի կենտրոնում` Աբովյան 244 հասցեում տեղակայված մասնաճյուղը՚ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթով, երկար տարիներ սպասարկում է Գյումրու և հարակից տարածքների բնակիչներին:

Համաձայն «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենի` Արմեն Նալջյանի հավաստման` Բանկի կողմից նմանատիպ ծրագրի իրականացումը նախ և առաջ միտված էր այս հնագույն քաղաքի` գրեթե մեկդարյա պատմություն ունեցող, պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճարտարապետական ամբողջական տեսքի պահպանմանը:

Ըստ «ԳՅՈՒՄՐԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ կառավարչի` Արմեն Եդիգարյանի խոսքերի` մասնաճյուղն այսօր արդեն իսկ հասանելի է դարձել իր բոլոր հաճախորդներին լիովին վերանորոգված և եվրոպական չափանիշներին համապատասխանող բարձրորակ տեխնիկական սարքավորումներով վերազինված:

Այսպիսով «ԳՅՈՒՄՐԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ հաճախորդների համար ստեղծվել են բոլոր պայմանները` բանկային ծառայություններից հնարավորինս հարմարավետ և արդյունավետ օգտվելու համար, ինչին կնպաստեն բարձրակարգ որակավորում ունեցող մասնագետները:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x