ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎԶԵԲ-ը Արարատբանկին ճանաչել է 2011-ի ամենաակտիվ թողարկող բանկը

19.05.2012

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից ճանաչվել է «2011թ.-ի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»` Միջազգային առեւտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակում:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ բանկին շնորհվող «TFP Award 2011» մրցանակը Արարատբանկի պատվիրակությանն է հանձնվել Լոնդոնում կայացած ՎԶԵԲ-ի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:

2007 թ.-ից ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած համագործակցության շնորհիվ Արարատբանկը  առեւտրի ֆինանսավորման գործիքներից իր հաճախորդներին է առաջարկում փաստաթղթային ակրեդիտիվներ եւ երաշխիքներ` ինչպես  ներմուծման, այնպես էլ արտահանման նպատակով, որի տարեկան գործող տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից, կազմում է 4-6%:

Արարատբանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացնելով Միջազգային առեւտրի խթանման   ծրագիրը՝ (TFP) 2010-ից ներդրել է մեկ այլ գործիք եւս` Վերականգնվող վարկային պայմանագիրը (RCA), որն ուղղված է ներմուծման գործարքների ֆինանսավորմանը` կանխավճարի տրամադրման տեսքով: Այս դեպքում տարեկան տոկոսադրույքը, կախված գործարքի պայմաններից,  կազմում է  8-9%:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x