ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ նվերը` Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզի սաներին

07.07.2014

«Անելիք  Բանկ» ՓԲԸ շնորհիվ Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզն իր սաներին դիմավորել է բարեկարգված խաղահրապարակով և վերանորոգված մասնաշենքով: Շիննորոգման աշխատանքներն իր միջոցներով իրականացրել է «Անելիք  Բանկը», իսկ  բոլոր շինարարական աշխատանքնրին ակտիվորեն մասնակցել են նաև Բանկի «Աբովյան» մասնաճյուղի աշխատակիցները:

Միջոցառմանն առավել տոնական երանգ հաղորդելու և օրն անմոռանալի դարձնելու նպատակով Բանկի աշխատակիցներն առավոտյան մանկապարտեզ այցելած բոլոր երեխաներին դիմավորել են նվերներով` գրենական պիտույքներով և փուչիկներով:

«Մենք մեծ սիրով կատարեցինք թե կանաչապատման, թե խաղահրապարակի և թե մանկապարտեզի մասնաշենքի բարեկարգման աշխատանքները, քանի որ դա անում էինք մեր սիրելի փոքրիկների համար: Այս նախաձեռնությունն  «Անելիք  Բանկի» որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականության բաղկացուցիչ մասն է»,- նշել է «Անելիք  Բանկ» ՓԲԸ «Աբովյան» մասնաճյուղի կառավարիչ Արման Ամիրխանյանը:

Շնորհակալություն հայտնելով «Անելիք  Բանկին» անակնկալ նվերի համար`  Աբովյան քաղաքի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Թագուհի Որսկանյանն ասել է. «Մեզ համար միանգամայն անակնկալ էր «Անելիք  Բանկի» նման նախաձեռնությունը: Բավականին գովելի է, որ Բանկի մեր քաղաքում գործող մասնաճյուղը կարևորում է այն պայմանները, որտեղ իրենց օրվա մեծ մասն անց են կացնում մեր երեխաները: Հրաշալի է, որ մեր սաներն այսուհետ կխաղան գեղեցիկ, բարեկարգ կարուսելներով և կանաչապատ տարածք ունեցող խաղահրապարակում»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x