ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անկանխիկ ազատություն» քարտային արշավը ՀՀ բոլոր բանկերի քարտապանների համար

04.07.2014

Ամառային հանգստին ընդառաջ Ամերիաբանկը հանդես է գալիս ՀՀ բանկերի բոլոր քարտապանների համար հատուկ մշակված «Անկանխիկ ազատություն» քարտային արշավով: Հանգստի մեկնելու, ինչպես և շտապ ֆինանսական ծախսերը հոգալու համար Ամերիաբանկը «Անկանխիկ ազատություն» քարտային արշավի շրջանակներում առաջարկում է վարկային գիծ` առանց եկամուտները հաստատող փաստաթղթերի ներկայացման և  առանց սպասարկման վճարի մինչև տարեվերջ:

Նշենք, որ Ամերիաբանկի քարտապանների համար ստեղծված է սպասարկման առանձնահատուկ հնարավորություն. այսուհետ, աշխարհի ցանկացած կետից, ցանկացած ժամի, զանգահարելով 561111 հեռախոսահամարով, հնարավոր է դառնում օգտվել քարտերի սպասարկման 24/7 համակարգից: Բանկի քարտապանները կարող են նաև կատարել փոխանցումներ քարտային հաշվից և օգտվել Online Ameriabank հարմարավետ ծառայությունից:

«Անկանխիկ ազատություն» քարտային արշավի շրջանակներում, վերջին 6 ամիսների ընթացքում ունենալով միջին ամսական անկանխիկ շրջանառություն առնվազն 80,000 ՀՀ դրամի չափով, քարտապանին հնարավորություն է ընձեռվում արագ և պարզեցված ընթացակարգով ստանալ հատուկ պայմաններով վարկային գիծ:

Վարկային գիծը տրամադրվում է 150,000-1,500,000 ՀՀ դրամ սահմանաչափով և քարտապանի անկանխիկ գործառնությունների`

 մինչև 6ապատիկի չափով՝ այն դեպքում, երբ քարտապանը չունի վարկային պատմություն կամ վարկի ժամկետանց օրերի ընդհանուր քանակը նախորդ երկու տարվա ընթացքում չի գերազանցում 30-ը (յուրաքանչյուր դեպքը չպետք է գերազանցի 10 օրը):
 մինչև 8ապատիկի չափով՝ այն դեպքում, երբ վարկի ժամկետանց օրերի ընդհանուր քանակը նախորդ երկու տարվա ընթացքում չի գերազանցում 10-ը (յուրաքանչյուր դեպքը չպետք է գերազանցի 3 օրը):
 մինչև 10ապատիկի չափով՝ այն դեպքում, երբ քարտապանն ունի վարկային պատմություն և երբևէ չի ունեցել որևէ ժամկետանց պարտավորություն:

Արշավը գործում է հուլիսի 2-ից մինչև սեպտեմբերի 30-ը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x