ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի տարեկան ժողովի ժամանակ հնչեց հայկական վիոլա

04.07.2014

Վերջերս կայացավ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի տարեկան ժողովը: Ժողովի սկիզբը նշանավորվեց հայկական վիոլա գործիքի ներդաշնակ հնչյուններով: Ինչպես հայտնի է` գործիքը սկզբնապես անվանվել է թավքեման, ապա վերանվանվել է «հայկական վիոլա», քանի որ իր տեսակով փոքր-ինչ տարբերվում է եվրոպական վիոլայից:
Անդրադարձ կատարելով գործիքի ծագման պատմությանը` կարող ենք փաստել, որ Հայաստանում լարային աղեղնային նվագարանների գործածման մասին արձանագրված փաստեր կան սկսած դեռևս 9-րդ դարից: Դեռ ավելին, հատկանշական է, որ հին Հայաստանի մայրաքաղաք Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերվել է մի պնակ, որի վրա պատկերված է ջութակի նման գործիք նվագող մի երաժիշտ: Ընդհանրապես, ջութակ (djout'ak) բառը, որը հայերենում նշանակում է վիոլոն (violօn), հանդիպում է հայ միջնադարյան բազմաթիվ աղբյուրներում սկսած 10-րդ դարից, ինչպես օրինակ` Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգության» աշխատության մեջ: 20-րդ դարի սկզբում հայ դասական երաժշտության հիմնադիր, երգահան և երաժշտագետ Կոմիտաս վարդապետը Հայաստանում գործող նվագարանների մի ցանկ է ներկայացրել, որտեղ աղեղնային գործիքների ցանկում նշում է` ջութ, ջութակ, քեմանի, քեմանչա նվագարանները:
Իրավամբ, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն մշտապես պահպանում և խթանում է ազգային պատմամշակութային արժեքները, ինչի օրինակը վերջերս Գյումրիում մեկդարյա պատմություն ունեցող, պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի վերանորոգումն է։ Ուստի՝ այս անգամ ևս Բանկը ուրույն կերպով ցուցաբերեց իր` ազգային ինքնության պահպանման կայուն սատար հանդիսանալու փաստը, ինչը վստահաբար շարունակական բնույթ է կրելու:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x