ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄՆ-ի ամենաբարձր տուգանքները՝ ոչ ամերիկյան բանկերին

02.07.2014

Ֆրանսիական BNP Paribas բանկը համաձայնվել է ԱՄՆ-ին վճարել 8.9 միլիարդ դոլար՝ որոշ երկրների համար սահմանված արգելքները չպահպանելու համար:

Այսպիսով ֆրանսիական բանկը միացավ ԱՄՆ-ին խոշոր տուգանքներ վճարած ոչ ամերիկյան ֆինանսական կազմակերպությունների ցանկին:

Այդ ցանկում է գտնվում նաև շվեցարական Credit Suisse բանկը, որը տասնամյակներ շարունակ օգնում էր ԱՄՆ-ի բնակիչներին խուսափել հարկերից: Արդյունքում բանկը տուգանվեց 2.6 միլիարդ դոլարի չափով: Բանկի շնորհիվ 2002-2008 թթ. մոտ 22.000 ամերիկացի կարողացել են խուսափել ընդհանուր առմամբ 12 միլիարդ դոլար ծավալով հարկերից:

Ինչպես նշում է The New York Times-ը, նախորդող 25 տարիների ընթացքում այս դեպքը միակն է, երբ բանկը իրեն մեղավոր ճանաչում է: Մինչ այդ միայն 1989 թվականին էր, որ Drexel Burnham Lambert բանկը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել:

2012 թվականի դեկտեմբերին եվրոպական HSBC-ն, որը ըստ կապիտալիզացիայի առաջին բանկն է, մեղավոր էր ճանաչվել ֆինանսական անօրինական գործարքների մեջ և պարտավորվել էր վճարել 1.92 միլիարդ դոլար: Բանկը մեղադրվում էր մեկսիկայի որոշ նարկոմագնատների, ինչպես նաև Իրանի որոշ ընկերությունների համար փողերի լվացման մեջ:



Շվեցարական UBS-ը վճարել է 1.5 միլիարդ դոլար: Բանկը մեղադրվում էր LIBOR տոկոսադրույքի հետ կապված խարդախություններում: Տուգանքը վճարել է նաև բանկի ճապոնական մասնաճյուղը:

Նույն խարդախության համար բրիտանական Barclays-ը 2012 թվականի հունիսին վճարել է 450 միլիոն դոլար: Barclays-ը առաջին բանկն էր, որը փաստացի խոստովանելով, որ միջբանկային շուկայում շահարկել է LIBOR տոկոսադրույքը, տուգանվել է:

LIBOR տոկոսադրույքի շահարկման համար տուգանվել է նաև հոլանդական Rabobank-ը: ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Հոլանդիայի ֆինանսական վերահսկողները ներկայացրել էին 774 միլիոն եվրոյի (1.07 մլրդ դոլար) հայտ, որը բավարարվել է: Պարզվել է, որ խարդախությանը մասնակցել են բանկի 30 աշխատակից: Այս գործից հետո բանկի գլխավոր տնօրեն Պիտ Մուրլանդը ազատվել է աշխատանքից:

Բրիտանական Standart Chartered-ն էլ ԱՄՆ-ին վճարել է 340 միլիոն դոլար: Բանկը մեղադրվում էր Իրանի նկատմամբ սահմանափակումների խախտման մեջ:

ebank.am - լրատվական կայք

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x