ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գնաճ, թե՞ գնանկում...

01.07.2014

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց ընթացիկ ցուցանիշները։ 12-ամսյա գնաճը (սպառողական գների ինդեքսը հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ) կազմել է 1,8 տոկոս։ Իսկ դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ թե գնաճ, այլ գնանկում՝ 0,9 տոկոսի չափով։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Նշենք, որ բյուջեով գնաճի թույլատրելի շեմը 4 տոկոս + 1,5 տոկոս է, այսինքն՝ առավելագույն շեմը 5,5 տոկոս է, նվազագույնը՝ 2,5 տոկոս։ Սա նշանակոմ է, որ գնաճն այս պահին շեղված է թույլատրելի ներքին շեմից։ Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում, միգուցե կմտածեն ոմանք։ Լավ չի՞ որ գները չեն աճում, ավելին՝ նվազում են։ Իհարկե՝ ոչ, լավ չի։ Չափավոր, թույլատրելի սահմաններում գնաճը տնտեսական աճի անբաժան ուղեկիցն է եւ անհրաժեշտ պայմանը։ Որովհետեւ գնանկումը խոսում է տնտեսության անառողջ վիճակի կամ լճացման մասին։ Գնանկման պատճառը հիմնականում պահանջարկի անկումն է՝ պայմանավորված բնակչության գնողունակության նվազմամբ, արտագաղթով կամ այլ գործոններով»: Աղբյուրը՝ «168 ժամ» թերթ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x