ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


VISA ԲԱՐԵՐԱՐ` Գավառի մանկատան սաների համար

01.07.2014

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական ընկերության միջև կնքվեց եռակողմ համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում Գավառի մանկատան սաների համար կյանքի կկոչվի նոր կրթական հնարավորությունների ստեղծմանն ուղղված համատեղ նախաձեռնությունը:
 
Սա Վորլդ Վիժն Հայաստանի, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ առաջին համատեղ բարեգործական ծրագիրն է: Ծրագրի արժեքն է 41 000 000  ՀՀ դրամ, իսկ ծրագրի տևողությունը կազմելու է 3 տարի:
 
 Ծրագրի շրջանակներում Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 90 սան հնարավորություն կունենա ստանալ խորացված հանրակրթական ու մասնագիտական գիտելիքներ և ձեռքբերել կյանքի համար անհրաժեշտ կարևորագույն հմտություններ: Մասնավորապես նախատեսվում է կազմակերպել հայոց և օտար լեզուների, մաթեմատիկայի, պատմության և այլ առարկաների խորացված ուսուցման դասեր, ինչպես նաև տարբեր մասնագիտական դասընթացներ:
 
Այս ծրագիրը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կողմից Visa ԲԱՐԵՐԱՐ բարեգործական քարտի թողարկման ծրագրի շրջանակներում իրականացվող հերթական ծրագիրն է: Բանկի կողմից արդեն թողարկվել է ավելի քան 19 000 VISA ԲԱՐԵՐԱՐ քարտ և ս.թ. փետրվարին 1000ամենաակտիվ Visa ԲԱՐԵՐԱՐ  քարտապանների միջև անցկացված հեռախոսային հարցման արդյունքում առաջարկվող ծրագրերից ընտրվել է մանկատների երեխաների համար կրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը, որն էլ հենց կյանքի կկոչվի Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության ջանքերով:
 
 Վորլդ Վիժն Հայաստանի գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանի խոսքով - «Ներկայում ավելի քան  90 աղջիկներ և տղաներ՝ Հայաստանի տարբեր քաղաքներից և գյուղերից, բնակվում են Գավառի մանկատանը: Նրանք հաճախում են հանրակրթական դպրոց, ոմանք մասնակցում են արտադասարանային խմբակների: Սակայն ստացած հանրակրթական գիտելիքները և հմտությունները բավարար չեն, որպեսզի այդ երեխաները, դառնալով չափահաս և լքելով մանկատունը, կարողանան աշխատանք գտնել և լիարժեք ինտեգրվել հասարակությանը: Նրանց անհրաժեշտ են հիմնավոր մասնագիտական գիտելիքներ և կողմնորոշում»:
 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքով - «Սա Visa ԲԱՐԵՐԱՐ  քարտի թողարկումից ի վեր մեր կողմից Հայաստանի մանկատների սաներին ուղղված ծրագրի  նոր մասն է, որը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի: Բանկը ապագայում հետևողական է լինելու մանկատան սաներին կրթաթոշակներով և հնարավորության դեպքում նաև աշխատանքով ապահովելու հարցում: Մենք ողջունում ենք Վորլդ Վիժն Հայաստանի միանալն այս ծրագրին և ուրախ ենք, որ Գավառի մանկատան սաներին ուղղված այս ծրագրից  օգտվելու հնարավորություն կստանան նաև Գավառի անապահով ընտանիքների երեխաները»:
 
«Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի խոսքով- «Կրթական կենտրոն ստեղծելու գաղափարը ծագեց հենց այստեղ ապրող 9-18 տարեկան երեխաների հետ ծանոթանալուց և նրանց ցանկությունները ուսումնասիրելուց հետո: Գնահատելով նմանատիպ ծրագրերի իրականացման Վորլդ Վիժն Հայաստանի փորձը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը համատեղ դիմեցին Վորլդ Վիժն՝ առաջարկելով ստանձնել ծրագրի իրականացումը»:
 
Վորլդ Վիժնի Գավառի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում Գավառի մանկատան և տարածաշրջանի համայնքների երեխաների մասնակցությամբ ևս նախատեսվում են այլ միջոցառումներ, որոնք կնպաստեն մանկատան երեխաների հաղորդակցման հմտությունների ձևավորմանը հաստատությունից դուրս օգնելով նրանց ձեռքբերել նոր ընկերներ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x