ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ համախառն միջազգային պահուստները շարունակում են նվազել

30.06.2014

ՀՀ համախառն միջազգային պահուստները մայիս ամսվա դրությամբ կազմել են մոտ 1,867 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ ամսվա համեմատ պահուստները նվազել են մոտ 0.66%-ով:

Պահուստների 99.8%-ը կամ 1,863 մլրդ դոլարը ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվներն են, որոնց 71.7%-ը կամ 1,335 մլրդ-ն արժեթղթեր են:

Կանխիկ արտարժույթն ու ավանդները կազմում են 528.1 մլն դոլար, որի 79.4%-ը կամ 419.6 միլիոն դոլարը պահվում են այլ երկրների կենտրոնական բանկերում, Հաշվարկային միջազգային բանկում (BIS) կամ Արտարժույթի Միջազգային Հիմնադրամում (ԱՄՀ): Մնացած 20.6%-ը կամ 108.6 մլն դոլարը պահվում են ՀՀ-ից դուրս գտնվող բանկերում:

Արտարժույթով վարկերի, ավանդների և արժեթղթերի գծով մինչև 1 տարի ժամկետում արտահոսքերը կկազմեն 642.4 միլոն, որից 562.8-ը կուղվի հիմնական գումարի մարմանը, իսկ 79.6 միլիոնը՝ տոկոսագումարների վճարմանը:

Արտարժույթով վարկերի, ավանդների և արժեթղթերի գծով մինչև 1 տարի ժամկետում ներհոսքերը կկազմեն 1.5 միլիոն դոլար, որից 1.1 միլիոնը ուղվելու է հիմնական գումարի մարման, իսկ 0.4 միլիոնը՝ տոկոսավճարներին:

Արդյունքում զուտ արտահոսքերը կկազմեն 640.9 մլն ԱՄՆ դոլար:

Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը մշակվում է Տվյալների տարածման հատուկ չափորոշիչի շրջանակներում (ՏՏՀՉ) և նպատակ ունի գնահատել անդամ երկրների արտարժութային դիրքն ու իրացվելիությունը: Եթե միջազգային պահուստային ակտիվները պահանջներ են ոչ ռեզիդենտների նկատմամբ, ապա միջազգային պահուստ֊ների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը ընդգրկում է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ արտարժույթով պահանջներն ու պարտավորությունները: Այն նաև ներառում է այդ ակտիվների և պարտավորությունների` մեկ տարվա ընթացքում նախատեսվող հոսքերը:  Աղյուսակը կազմվում է ինչպես ԿԲ հաշվեկշռային, այնպես էլ արտահաշվեկշռային տվյալների և կառավարության արտաքին հոսքերի հիման վրա:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x