ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կազմակերպվել են դասընթացներ՝ գինեգործության և կոնյակագործության ոլորտի մասնագետների համար

30.06.2014

Հունիսի 27-ին Արդյունաբերության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է գինեգործության և կոնյակագործության ոլորտի մասնագետների և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների և դասախոսների համար կազմակերպված վարպետության դասընթացների շարքը: Դասընթացների անցկացման նպատակն է բարձրացնել գինեգործության և կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական հմտությունները և որակավորումը:

Վարպետության առաջին դասը վարել են գինեգործության և կոնյակագործության ոլորտների օտարերկրյա առաջատար մասնագետներ Էմիլիո էլ Մեդիկոն և Սամվել Չաիլյանը, ովքեր ներկայացրել են «Լաբորատորիայի հագեցվածությունը ժամանակակից սարքավորումներով. թողարկվող արտադրանքի համար անհրաժեշտ սարքավորումները և դրանց կիրառությունը», «Արտադրության որակի վերահսկողության նոր մեթոդները գինեգործությունում և կոնյակագործությունում» թեմաները: Դասախոսության ընթացքում տեղի է ունեցել  մասնագիտական քննարկում, մասնակիցներն ունեցել են նաև փորձի փոխանակման հնարավորություն:

Հուլիսի 7-ին և 8-ին նախատեսվում է անցկացնել վարպետության երկրորդ և երրորդ դասերը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության շենքի կոնֆերանս դահլիճում, որտեղ կներկայացվեն «Ժամանակակից գինեգործության միտումները» (դասավանդող` Գարուշ Սամվելյան), «Գինեգործական արտադրանքի զգայորոշման ցուցանիշների փորձաքննություն» (դասավանդողներ` Վահե Քոշգերյան, Իրինա Ղափլանյան), «Բույրերը գինիների մեջ» (դասավանդող` Ժան-Բատիստ Սուլայի) թեմաներով դասախոսությունները:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x