ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայբիզնեսբանկը հյուրընկալեց ռուսական Ֆորա-բանկին

30.06.2014

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ-ն միջազգային հարթակում համագործակցության սահմաններն ընդլայնելու նպատակով ս.թ հունիսի 26-ին Բանկի Գլխամասային գրասենյակում հյուրընկալեց ռուսական ՖՈՐԱ-ԲԱՆԿ ՓԲԸ ղեկավարներին:

Ներկայում ՖՈՐԱ-ԲԱՆԿԸ ՌԴ 20 և ավելի խոշոր քաղաքներում մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ՝ համագործակցելով արտասահմանյան տարբեր բանկերի հետ. հայաստանյան բանկային համակարգում ռուսական բանկի համար առավել հետաքրքրական է համագործակցությունը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ հետ:

Գործնական հանդիպման ընթացքում ՖՈՐԱ-ԲԱՆԿ ՓԲԸ 12 ղեկավար անձանցից կազմված պատվիրակության հետ քննարկումներ ծավալեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Հանդիպման ժամանակ երկու բանկերի ղեկավարները քննարկեցին իրենց երկրների բանկային համակարգի ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև, փոխշահավետ համագործակցության հիմքերի ստեղծման նպատակով, առանձնակի մանրամասնությամբ ներկայացրեցին իրենց ղեկավարած բանկերի կողմից մատուցվող ծառայություններն ու մրցակցային դիրքերը համակարգում:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը ՖՈՐԱ-ԲԱՆԿ ՓԲԸ Վարչության նախագահ Սերգեյ Վիտալիի Բալակինին և այլոց ներկայացրեց բանկերի միջև հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք մասնավորապես վերաբերում են համատեղ քարտային բիզնեսի զարգացմանը, թղթակցային հաշիվների բացմանը, միջազգային դրամական փոխանցումներին, առևտրի ֆինանսավորմանը և համատեղ վարկավորման ծրագրերի ներդրմանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x