ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայէկոնոմբանկն ամփոփեց 2013 թվականը. ակտիվները ավելացել են 16.1%-ով...

27.06.2014

2014թ. հունիսի 27-ին կայացավ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը, որի ընթացքում արձանագրվեց, որ 2013թ-ը. Բանկի համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության խորացմամբ և ընդլայնմամբ:

2013-ի ձեռքբերումներից կարելի է նշել ISO/IEC 27001:2005 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) հավաստագրի ստացումը, «MoneyGram» վճարահաշվարկային համակարգի շնորհած «ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՈՐԱԿ» երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության հավաստագրը: Ինչպես նաև Բանկը գործարկեց «ՀՐԱԶԴԱՆ-ՄԻԿՐՈ» մասնաճյուղը:

2013թ.-ին բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2012թ.-ի նկատմամբ, աճել են. ընդհանուր ակտիվները աճել են 16.1%-ով, հաճախորդներին տրված վարկերը՝ 21.9%-ով, իսկ հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 22.5%-ով,որից
Ժամկետային ավանդներ 36.1%-ով,
Ցպահանջ ավանդներ 7.7%-ով,
Ընդհանուր կապիտալ 17%-ով,
Շահույթ 2.1 անգամ,
Հաճախորդներ 13.9%-ով:

Հաշվետու տարում ներդրված նոր ծառայություններից առանձնանում են. ոսկու ստանդարտացված ձուլակտորների ապառիկ վաճառքը, «Golden Money Transfer» վճարահաշվարկային համակարգով փոխանցված գումարները շահառուներին առաքելու ծառայությունը, «VISA classic plus» քարտերի թողարկումը՝ վարկային գծի առավել շահավետ պայմաններով, սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը և այդ հաշիվներին չվերականգնվող վարկային գծերի տրամադրումը:

Հաշվետու տարին Բանկի համար արդյունավետ էր նաև պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման առումով: Զբաղեցնելով ԱՐՔԱ պլաստիկ քարտերի շուկայի զգալի հատվածը՝ տարվա ընթացքում տրվել է մոտ 31,900 տեղական և միջազգային քարտ, հասցնելով դրանց ընդհանուր քանակը մոտ 153,700-ի:

Հաշվետու տարում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները աճել են 36.1%-ով, իսկ Բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակը աճել է 13.9%-ով, որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը կազմել է 123.7 հազ. հաճախորդ:

Խորհուրդի Նախագահ Սարիբեկ Սուքիասյանը հայտարարեց, որ Խորհրդի որոշմամբ, Պոլիտեխնիկին հատկացվել է 5,000,000 ՀՀ դրամ:

Խորհրդի նախագահ վերընտրվեց Սարիբեկ Սուքիասյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x