ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հունիսի 23-27-ը բորսայում իրականացված գործարքները

27.06.2014

Այս տարվա հունիսի 23-27-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ առևտրային բորսայում տեղի են ունեցել հետևյալ գործարքները՝

Կորխորատիվ պարտատոմսերի շուկայում շրջանառվել են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի 6-րդ (ARBKB6), 7-րդ (ARBKB7) և 8-րդ (ARBKB8) թողարկման արժեթղթերը:

Շաբաթվա ընթացքում ARBKB6-ով իրականացվել է 1 գործարք, որի ժամանակ գնվել և վաճառվել են 4 արժեթուղթ՝ 8.3307% միջին եկամտաբերությամբ: Գործարքի ծավալը կազմել է 100.53$:

ARBKB7–ի անվանական արժեքը 10.000 դրամ է: Այս շաբաթ նշված պարտատոմսերով իրականացվել է 2 գործարք, որոնց ընդհանուր քանակը կազմել է 365: Գործարքների արձյունքում պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 12.2286%, իսկ ընդհանուր ծավալը՝ 3,787,175 դրամ:

Երեկ՝ հունիսի 26-ին, առևտրի թույլատրված ARBKB8 պարտատոմսերով իրականացված գործարքի քանակը կազմել է 120, իսկ ընդհանուր ծավալը՝ 2,970.88$: Պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 8.4002%:

Պետական պարտատոմսերի շուկայում իրականացվել է 827.2 միլիոն դրամ ծավալով գործարքնե: Շրջանառվել են երկարաժամկետ AMGB07172189 և AMGB20172323 պարտատոմսերը՝ համապատասխանաբար 9.6700% և 11.7607% միջին եկամտաբերություններով: Շաբաթվա ընթացքում իրականացվել է 5 գործարք միջնաժամկետ AMGN60294174 պարտատոմսերով, որի ընթացքում միջին եկամտաբերությունը կազմել է 9.4000%:

Արտարժույթի հարթակում գնվել և վաճառվել է մոտ 8.4 միլիորդ դրամ ծավալով ԱՄՆ դոլար՝ միջինը 407.83 դրամով: Նշենք, որ դոլարի արժեքը տատանվել է մեկ դոլարի դիմաց 407.25-408.50 դրամ միջակայքում:

Վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 60 գործարք՝ մոտ 112,95 միլիարդ դրամ ծավալով: Արդյունքում միջին տոկոսադրույքը կազմել է 6.47%: Գործարքների տոկոսադրույքները տատանվել են 6.01%-7.00%-ի միջակայքում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x