ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2013 թ.-ի տարեկան արդյունքները

27.06.2014

Այսօր` 2014թ. հունիսի 27-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը: Ամփոփելով բանկի 2013թ.-ի գործունեության արդյունքները` ժողովը հաստատեց բանկի գործադիր մարմնի 2013թ.-ի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվետվությունները և շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով: Գործունեության արդյունքում առաջացած զուտ շահույթից 297 մլն դրամ վճարվեց` որպես շահաբաժին:

Ամրապնդելով իր դիրքերը Հայաստանի առաջատար բանկերի շարքում` 2013 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել է աճի բարձր տեմպեր: Տարեվերջին բանկի ակտիվները կազմել են 125 մլրդ 236.5 մլն. դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 10.1 %-ով: Վարկային ներդրումների աճը կազմել է 11.1 % տոկոս, վարկերի ծավալը` 59 մլրդ 594.3 մլն դրամ:

2013թ. վերջին ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդներն աճել են 29,7 %- ով, կազմելով 22,4 մլրդ դրամ: 2013թ. վերջին բանկի զուտ շահույթը կազմել է 3,082,7 մլն. ՀՀ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը 2012թ. համեմատ աճելով 19.3%-ով կազմել է 19,632,7 մլն. դրամ:

2013թ.-ին բանկն արձանագրել է նաև մի շարք կարևոր իրադարձություններ: «NASDAQ OMX ARMENIA»" բորսայի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հաղթող է ճանաչվել միանգամից երեք անվանակարգերում` Բորսայի լավագույն մասնակից պետական պարտատոմսերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում և Բորսայի լավագույն անդամ բոլոր հարթակներում ակտիվ գործունեության համար:

Անցած տարի միջազգային կազմակերպություններից բանկը ներգրավել է ընդհանուր առմամբ 34,4 մլն դոլար, ինչն ուղղվել է Հայաստանում արտադրության, առևտրի, ծառայությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես նախագծերի ֆինանսավորմանը:

Նշենք նաև, որ 2013թ-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ կողմից Առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակներում բանկին շնորհվել է առևտրի ֆինանսավորման գործարքներում «Հաստատող բանկի» կարգավիճակ:

Բանկը բարձր որակ է ապահովել նաև SWIFT փոխանցումներ իրականացնելիս և արժանացել է Գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» (Relationship Award 2012) մրցանակին:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x