ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Սև կարապի ինդեկսը» պատրաստվում է թռիչքի

26.06.2014

Մինչ որոշ ներդրողներ նկատում են իրենց շրջակա կանաչ դաշտերն ու ամառային լճերը, մյուսները ուսումնասիրում են նրանց գլխավերևում պտտվող սև կարապներին: Այսպես կարելի է նկարագրել փոփոխականության VIX ինդեկսը, որը ստացել է «վախի չափ» մականունը և իր մոտ «բարեկամ» անհամաչափության Skew ինդեկսը, որը ստացել է «Սև կարապի ինդեկս» անվանումը:

Վերջին ժամանակներում VIX ինդեկսը մոտենում է, իր երբևիցե գրանցված, ամենացածր մակարդակին, ինչը խոսում է ամերիկյան ներդրողների ինքնավստահության և ինքնագոհության մասին: Այս տարվա սկզբից այն նվազել է մոտ 20%-ով:

Մինչդեռ Skew ինդեկսը միայն հունիս ամսին ավելացել է 12%-ով:

Համեմատելով այս 2 ինդեկսները գալիս ենք այն եզրահանգման, որ մի կողմից շուկան հանգիստ է և ընդանում է իր հունով, իսկ մյուս կողմից շուկային սպասվում է ոչ թե հերթական անկումը, այլ տեղի կունենա ինչ-որ անկանխատեսելի և «դաժան» իրադարձություն:

Եթե Skew ինդեկսը գտնվում է 100 միավոր մակարդակի վրա, ապա դա նշանակում է, որ «ծանր պոչերի» ի հայտ գալու հավանականությունը շատ ցածր է: Այժմ ինդեկսը կազմում է 132 միավոր, սակայն նախորդ շաբաթ այն 143 էր (պատմության մեջ 2-րդ ամենաբարձր ցուցանիշը):

Ինդեկսի կտրուկ աճ է գրանցվել նախորդ չորեքշաբթի օրը, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը հանգստացրեց շուկան՝ կանխատեսելով գնաճի չափավոր մակարդակ: Սակայն ոչ բոլոր ներդրողները հավատացին հայտարարությանը, որից հետո ավելացավ շուկայի անկումից ապահովագրող փութ (վաճառքի) օպցիոնների պահանջարկը:

Վերջում պետք է նշել, որ շատ մեծ նշանակություն ունի ինդեկսի հաշվարկման մեթոդաբանությունը: Չնայած նրան, որ նշված 2 ինդեկսներն էլ ինչ-որ չափով հաշվարկում են շուկայի ռիսկը, սակայն դրանց հաշվարկի հիմքում տարբեր օպցիոններ են ընկած:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x