ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ առաջարկում է մատչելի պայմաններով հիփոթեքային վարկ

25.06.2014

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ աջակցելով երիտասարդներին և հաշվի առնելով նորաստեղծ ընտանիքի ֆինանսական անկայունությունը առաջարկում է մատչելի պայմաններով հիփոթեքային վարկ: Ծրագրի շրջանակներում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ հիփոթեքային վարկերը տրամադրում է առնվազն 10 տարի մարման ժամկետով, ինչպես նաև ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 60-ը և ամսուսիններից մեկի տարիքը չպետք է գերազանցի 35-ը: Տարեկան տոկոսադրույքը սահմանված է 10.5%, որից պետությունը սուբսիդավորում է 2% Երևան քաղաքում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում և 4% ՀՀ մարզերում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում: Բանկի մասնագետները առավելագույնս աջակցում են հաճախորդներին և ուղղորդում նրանց ցանկացած հարցում:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ կարող է առաջարկել վարկի մարման երկու եղանակ`
- Հավասարաչափ վճարումներով այն է` անուիտետային
- Վարկի մայր գումարի հավասարաչափ մարմամբ:

Հավասարաչափ վճարումներով (անուիտետային) վարկի մարման ժամանակ յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է հավասարաչափ գումար, որը կազմված է վարկի մայր գումարից և տոկոսագումարներից: Սակայն սկզբնական շրջանում այդ նույն չափի գումարի մեջ ավելի մեծ է տոկոսագումարների մեծությունը, փոքր է մարվող մայր գումարը:

Վարկի մայր գումարի հավասարաչափ մարման դեպքում յուրաքանչյուր ամիս վարկի մայր գումարի մարման համար հաշվարկվում է հավասար գումար, իսկ տոկոսագումարներն անհավասարաչափ են` դրանք շատ են վարկի սկզբում և նվազում են վարկի մարման ընթացքում: Ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր ամիս վարկի մարմանն ուղղված վճարները փոփոխվում են` աստիճանաբար նվազելով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x