ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ էկոնոմիկայի նախարարը ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավարին

25.06.2014

Հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիին:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը խորապես կարևորել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման գործում Համաշխարհային բանկի աջակցությունը և հույս հայտնել, որ արդյունավետ գործընկերությունը կշարունակվի և առավել կընդլայնվի:

Ժան-Միշել Հապին, բարձր գնահատելով Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ կառավարության հետ  համագործակցությունը և համարելով այն արժեքավոր փորձառություն և կառուցողական համագործակցության լավ օրինակ, պաշտոնապես ներկայացրել է ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում սույն թվականի սեպտեմբերին նախատեսվող նոր նշանակման վերաբերյալ ՀԲ նախընտրությունը` հանձինս տիկին Լաուրա Բեյլիի: Նա համոզմունք է հայտնել, որ տիկին Բեյլիի փորձառությունը և կարողությունները մեծապես կնպաստեն Բանկի հետ Հայաստանի գործընկերության ընդլայնմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի հետ գործընկերության ՀԲ պորտֆելի գործող ծրագրերը և դրանց իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Կողմերը քննարկել են Զարգացման քաղաքականության գործառնությամբ նախանշված միջոցառումների իրականացման առաջընթացը, առանձին անդրադարձ է կատարվել տեսչական բարեփոխումների և հանրային հատվածի արդիականացման ուղղությամբ իրականացվող գործընթացներին:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x