ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՌԴ-ից ՀՀ տրանսֆերտների ապագան

24.06.2014

Շուտով  հնարավոր է բացասական տեղաշարժներ տեղի ունենա դեպի Հայաստան դրամական փոխանցումներում: Այսինքն արտարժութային դրամական այն միջոցները, որոնք սնում են մեր տնտեսությունը եւ շատ ընտանիքների համար եկամուտի աղբյուր են հանդիսանում:Նախ նշենք, որ «փոխանցումներ» ասելով նկատի են առնվում դրամական փոխանցումները ֆիզիկական անձնանց երկրի կոմերցիոն բանկերի միջոցով:

Հունվար-ապրիլին այդ փոխանցումների ծավալն ավելացել է տարվա կտրվածքով ավելի քան 27,4 մլն դոլարով՝ կազմելով 464,3 մլն դոլար:Հայկական րամով գումարը կազմում է 191,2 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ նույն այդ շրջանում մանրածախ առեւտրաշրջանառությունը չի հատել 382 մլրդ դրամի սահմանը:Բացարձակ աճի զգալի մասը(16,3 մլն դոլար կամ 60 տոկոս) ապահովել են դրամական փոխանցումները Ռուսաստանից: Սակայն մեկ տարվա ընթացքում փոխանցումների հարցում այդ երկրի մասնաբաժինը 1,3 տոկոսով կրճատվել է:Ռուսաստանից մասնավոր դրամական փոխանցումների տեղաշարժը տարվա կտրվածքով կայուն չէին:

Այս տարվա առաջին ամիսը բնորոշվել է դրական աճով՝ «ռուսական» դրամական փոխանցումների բացարձակ աճը հասել է 15,3 մլն դոլարի:Հետեւաբար, «ռուսական» դրամական փոխանցումների բացարձակ նշված աճն առաջին չորս ամսում հունվար ամսվա շնորհիվ: Փետրվարին փոխանցումներում անկում էր նկատվում(1,7 մլն դոլար), որը մարտին փոխարինվեց աճով(3,1 մլն դոլար): Ապրիլին դարձյալ անկում է նկատվել՝ 0,6 մլն դոլարով:Հասկանալի է, որ «մեր» փոխանցումների ապագան կախված է Ռուսաստանի տնտեսական վիճակից:

Ռուսաստանի համախառն ներքին արդյունքն աճել է միայն 1 տոկոսով:Նույն այդ ժամանակաշրջանում ներդրումները կրճատվել են 4,3 տոկոսով: Դրանով հանդերձ Ռուսաստանից կապիտալի արտահոսքն առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 50 մլրդ դոլար, եւ գնահատականների համաձայն, առաջին կիսամյակում չի հասցրել գերազանցել 100 մլրդ դոլարի սահմանը: Պահպանվում է անբարենպաստ իրավիճակը շինարարության եւ առեւտրի բնագավառներում, որտեղ մեծամասամբ ներգրավված են աշխատանքային միգրանտները: Աղբյուրը՝news.am:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x