ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Թեթև վարկեր Ինեկոբանկից

24.06.2014

Բիզնես-վարկը տեղափոխելով Ինեկոբանկ՝ ստացեք տոկոսային արձակուրդներ:
Հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը բիզնես-վարկառուները, տեղափոխելով իրենց վարկերը Ինեկոբանկ, կարող են թեթևացնել իրենց վարկային բեռը՝ կրճատելով ամսական վճարումների չափը և ստանալով վարկավորման արդիական պայմաններ: Եվ ամենակարևորը` մինչև հուլիսի 31-ը դիմելու դեպքում հաճախորդները կստանան տոկոսային արձակուրդ: Այսպիսով, հուլիս կամ օգոստոս ամսվա համար հաճախորդը կվճարի 0%, այսինքն վարկը կլինի բացարձակապես անվճար, իսկ ամառվա ամիսների վճարումները կհետաձգվեն մինչև սեպտեմբերի 30-ը: Ի դեպ, Բանկը հոգում է վարկի տեղափոխման (գրավի ձևակերպման հետ կապված) բոլոր ծախսերը: Ակցիան գործում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Ակցիայի վերաբերյալ Ինեկոբանկ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ պարոն Արամ Բալոյանը նշեց. “Հաճախորդների պահանջարկի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ պայմանավորված շուկայում իրավիճակի փոփոխությամբ` մասնավորապես փոքր և միջին բիզնեսի հաճախորդներն ունեցել են վաճառքի ծավալի անկում, ինչի արդյունքում վարկային բեռը ծանրացել է, ուստի առաջացել է ամսական վճարումների չափի նվազեցման անհրաժեշտություն: Հետևաբար, մենք ստեղծեցինք հին վարկերը նոր պայմաններով վերաֆինանսավորելու հնարավորություն: Հաշվի առնելով հուլիս և օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության սեզոնային անկումը՝ մի քայլ էլ առաջ գնացինք` հաճախորդներին ազատելով մեկ ամսվա տոկոսավճարից և տալով հնարավորություն մարումներն իրականացնել մինչև սեպտեմբերի 30-ը, երբ շրջանառության ծավալները կաճեն: Հաճախորդների վարկային բեռի թեթևացումը և համապատասխանեցումը բիզնեսի մասշտաբին բխում է և՛ հաճախորդի, և՛ բանկի շահերից”:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x