ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագիր

20.06.2014

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրին նվիրված ասուլիս:
Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՏՀԶԿ Եվրասիա մրցունակության ծրագրի ղեկավար Անտոնիո Սոման, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյանը և Հայաստանում ԳՄՀԸ ներկալացուցիչ Մարիամ Բաբայանը:
2013թ. դեկտեմբերին Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ՏՀԶԿ Կառավարման խորհրդի նիստի և ՏՀԶԿ Մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանի ընթացքում Հայաստանը ներառվել է 2014թ. ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում, դրանով իսկ սկիզբ է դրվել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների մեկնարկին: Այս կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծվել է ՏՀԶԿ աջակցությամբ 2014թ. ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքների իրականացման Համակարգող հանձնաժողով:
Ոլորտային բարեփոխումների ուսումնասիրությունների համար ձևավորել է երկու աշխատանքային խումբ հետևյալ ուղղություններով` «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների վրա դրանց առավելագույն ազդեցության ապահովում» (ուղղվածությունը` շինանյութեր) և «Աջակցություն Հայաստանի ՓՄՁ-ների միջազգայնացմանը» (ուղղվածությունը` ագրոբիզնես):
Ս.թ. փետրվարի 5-ին կայացել է ՀՀ տնտեսության ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքների Համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը, իսկ  հունիսի 18-ին` երկրորդ նիստը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են 2014թ. ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների կոնկրետ ոլորտները, ինչպես նաև հստակեցվել է հետագա աշխատանքների ժամանակացույցը:
Մինչ օրս տեղի է ունեցել ՏՀԶԿ հետ համատեղ ՀՀ տնտեսության ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքային խմբերի երկու նիստ. առաջինը` մարտի 26-ին, երկրորդը` հունիսի 17-ին:
Նիստերի ընթացքում ներկայացվել են հետագա աշխատանքների ձևաչափը, ծրագրի ակնկալվող արդյունքները և համապատասխան ոլորտների ներկա իրավիճակը: Հաջորդիվ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և մասնավորի կողմից ներկայացվել են ոլորտների խնդիրները և հեռանկարները:
Մինչ օրս կատարված հետազոտությունների արդյունքում ՏՀԶԿ կողմից ներկայացվել են հետևյալ ուղղությունների հետ կապված առաջարկությունները`

Աջակցություն ագրոբիզնեսով զբաղվող ՓՄՁ-ների միջազգայնացման մասով.
• միջազգային շուկաների, միջազգային կարգավորումների և որակի մասով պահանջների վերաբերյալ գիտելիքի ընդլայնում,
• Հայաստանի առևտրային ենթակառուցվածքի օպտիմալացում,
• աջակցություն արտահանման վարկավորմանը՝ ստեղծելով Արտահանման երաշխավորությունների ֆոնդ:

Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների վրա դրանց առավելագույն ազդեցության ապահովման մասով.
• շինություններում էներգաարդյունավետության պահանջների կիրառման տեխնիկական կանոնակարգերի կատարելագործում,
• շինարարության թույլտվությունների ձեռքբերման ընթացակարգերի օպտիմալացում,
• ՕՈՒՆ-ՓՄՁ կապերի համակարգի ստեղծում:

Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում (7-8-ին) անց են կացվելու Աշխատանքային խմբերի ու Ղեկավար խմբի նիստեր` վերջնական փաստաթուղթը հաստատելու համար:
2014թ. նոյեմբերին տեղի կունենա ՏՀԶԿ Եվրասիայի Մրցունակության ծրագրի երկրորդ կլոր սեղանը, որի ժամանակ կամփոփվեն ՏՀԶԿ կողմից իրականացված աշխատանքները և կներկայացվի ՀՀ-ում կատարված հետազոտությունների վերաբերյալ զեկույցը: ՏՀԶԿ կմասնակցի նաև Ծրագրի արդյունքներով նախանշված բարեփոխումների իրականացման, ինչպես նաև բարեփոխումների իրականացման մոնիտորինգի գործընթացին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x