ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայբիզնեսբանկը հատուկ ուշադրություն է դարձնում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին

19.06.2014

«Երեխաների միամսյակ» ծրագրի շրջանակում Հայբիզնեսբանկը ս.թ. հունիսի 18-ին Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքում վերաբացեց կապիտալ վերանորոգված ցերեկային ստացիոնար սենյակը և դրան հարող միջանցքը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի բուժման գործընթացի կազմակերպումը` շնորհիվ հարմարավետ կահավորանքի և Բանկի կողմից ձեռք բերված բժշկական սարքավորումների (պերֆուզատոր):

Ցերեկային ստացիոնար սենյակում բուժվում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մշտապես հավատարիմ մնալով իր կարգախոսին, առանձնակի ուշադրություն է դարձնում երեխաներին, քանի որ առաջին հերթին նրանց  համար է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը: Իսկ այսօր մեծ ուրախությամբ և պատրաստակամությամբ փորձում  ենք օգտակար լինել հատկապես առողջական խնդիրներ ունեցող երեխաներին», - նշում է Բանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

Բարձր տրամադրության համար Բանկի աշխատակիցները խաղասրահի համար երեխաներին նվիրեցին խաղալիքներ և մանկական գրքեր, իսկ ստացիոնար սենյակի համար՝ հեռուստացույց:

Կարևոր է նաև այն, որ Բանկը «Շնչող պատեր» նախաձեռնության միջոցով վերանորոգված միջանցքի պատերը ներկել է մանկության տաք գույներով. հայտնի մուլտհերոսների պատկերները երեխաներին ժպիտներ կպարգևեն, իսկ պատերին փակցված երեխաների ձեռագործ նկարները, որոնք խնամքով շրջանակվել են Բանկի կողմից, հիացմունքով լի ուրախություն կպատճառեն բոլորին:

Հատկանշական է, որ ծրագրի իրականացումն անմիջական կապ ունի «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ավանդատու հաճախորդների հետ, որոնց կողմից ներդրված յուրաքանչյուր «ՀՈՒՍԱԼԻ ԱՊԱԳԱ» կամ «ԲԱՐԻ ԿԱՄՔ» ժամկետային ավանդի գումարի 0.1%-ի չափով, Բանկն իր հաշվին, փոխանցում է կատարել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հատուկ հաշվին և գոյացած միջոցներով էլ նախաձեռնել է բարի գործ երեխաների համար:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x