ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տեղի է ունեցել Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի խորհրդի նիստ Երևանում

19.06.2014

Հունիսի 17-ին ՀՀ կենտրոնական բանկում կայացել է Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի (EFSE) խորհրդի նիստը, որը նախորդել է Երևանում կազմակերպվող Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի 8-րդ տարեկան ժողովը:

Նիստին մասնակցել են Հիմնադրամի անդամ երկրների ֆինանսական կառույցների, վերահսկողական մարմինների, կենտրոնական բանկերի, մասնավոր ընկերությունների ղեկավարներ, խորհրդատուներ:

Բացելով նիստը՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կարևորել է Հայաստանում տեղական արժույթով փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորումը: Նա նշել է, որ ՓՄՁ ոլորտն առանձնահատուկ է, և դա Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը դարձնում է երկարաժամկետ ֆինանսավորման հուսալի աղբյուր: Նախ՝ ՓՄՁ-ները զարգացող երկրներում տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն է, և երկրորդ՝ ՓՄՁ-ներն ավելի խոցելի են արտարժույթի փոխարժեքների տատանումների հանդեպ: Այդ առումով տեղական արժույթով ֆինանսավորումը եղել և մնում է ԿԲ ու Հիմնադրամի գործակցության հիմնային ուղղություններից մեկը:

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի նպատակը Հարավային Եվրոպայի և Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելն է: Հիմնադրամին անդամակցում են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:

Հիմնադրամը երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է տրամադրում փոքր և միջին ձեռնարկություններին, տնային տնտեսություններին` բնակարանների վերանորոգման վարկերի տեսքով՝ ֆինանսական հաստատությունների միջոցով: Կարևորելով ֆինանսական միջոցների հասանելիությունը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար`  Հիմնադրամն աջակցում է  տեղական ֆինանսական ինստիտուտներին՝ բարձրացնելու իրենց հնարավորությունները համապատասխան կայուն ֆինանսական միջոցներ ապահովելու գործում: Հիմնադրամի ներդրումային գործունեության աջակցության նպատակով, վերջինիս հատուկ զարգացման ընկերությունը, օգնում է գործընկեր ֆինանսական ինստիտուտներին` տրամադրելով տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն նշված վարկավորման ոլորտներում գործնական ունակությունների և կառավարման հմտությունները զարգացնելու նպատակով:

Հիմնադրամն իր գործունեության ընթացքում գործընկեր կազմակերպությունների միջոցով տեղաբաշխել է ավելի քան 3.3 մլրդ ԵՎՐՈ-ի մոտ 470.000 վարկ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x