ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 12 միլիոն դոլարի վարկ է ստացել

19.06.2014

Երևանում անցկացված Հարավ-Արևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի /EFSE/ տարեկան ժողովի ժամանակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը և EFSE-ի Խորհրդի նախագահ Մոնիկա Բեքը ստորագրել են 12 մլն դոլարի վարկային պայմանագիր` Հայաստանի միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման նպատակով: Վարկը շահառուներին կտրամադրվի 5 տարի մարման ժամկետով 10-11 տոկոս դրույքաչափով:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և Հարավ-Արևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի /EFSE/ համագործակցությունը կայուն զարգացման միտում ունի, ինչի վկայությունն է այս հեղինակավոր կազմակերպության հետ բանկի չորրորդ վարկային պայմանագրի ստորագրումը: Նախորդ պայմանագրերի շրջանակներում մենք վարկավորել ենք միկրո և փոքր բիզնեսի մոտ 967 վարկային ծրագիր` հնարավորություն ստանալով մեր հաճախորդներին առաջարկել երկարաժամկետ, մատչելի, մրցունակ պայմաններով ֆինանսավորում և դիվերսիֆիկացնել վարկային ներդրումների պորտֆելը»,-հայտարարել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն` անդրադառնալով Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկատիրությունը խթանելու նպատակով կնքված նոր վարկային փաստաթղթին: Միաժամանակ նա բարձր է գնահատել հիմնադրամի կողմից բանկին տրամադրված տեխնիկական աջակցության արդյունավետությունը ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործման, մասնաճյուղերի կառավարման և ներքին աուդիտի համակարգի բարելավման ուղղությամբ:

Նշենք, որ EFSE-ն ֆինանսական միջոցների հասանելիությունը համարելով միկրո և ՓՄՁ ոլորտի զարգացման հիմնական գրավական` աջակցում է տեղական ֆինանսական ոլորտի ուժեղացմանը և զարգացմանը բավարար և կայուն ֆինանսավորման ապահովման միջոցով: EFSE հիմնադրամը տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում միկրո և փոքր ձեռնարկություններին և մասնավոր տնային տնտեսություններին /վերանորգման վարկերի տեսքով: Վարկային միջոցները վարկառուներին ուղղվում են տեղական գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով:

«Բանկը հիմնադրամի երկարաժամկետ գործընկեր կազմակերպություններից է, որը դրսևորել է բարձր պրոֆեսիոնալիզմ` աջակցելով ֆոնդի թիրախային խումբ հանդիսացող բիզնեսների, ֆիզիկական անձանց վարկավորմանը և խթանելով տնտեսական ակտիվությանը երկրում: Չորս տարվա համագործակցության ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ապացուցել է, որ վստահելի և հաջողակ գործընկեր է»- նշել է EFSE-ի Խորհրդի նախագահ Մոնիկա Բեքը:

Վարկային ներդրումների, մասնավորապես ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ գտնվում է հայաստանյան բանկերի առաջարների շարքում: Բանկի վարկային ներդրումները 31.05.2014թ դրությամբ կազմել են 63 միլիարդ 225 միլիոն ՀՀ դրամ: Վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ՓՄՁ ոլորտի վարկավորումը կազմել է 55.2%:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x