ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու, լինելու է նպատակային սոցիալական վճար

18.06.2014

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն կառավարության փակ նիստից հետո մի խումբ լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց, որ պետական մարմինների աշխատակիցները չեն կարող հրաժարվել «պարտադիր կուտակային»-ից «նպատակային սոցիալական վճար»-ի վերափոխված պարտադիր վճարումներից:

«Պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու, լինելու է նպատակային սոցիալական վճար»,-ասաց նախարարը։

Հարցին, թե որն է երկու վճարների միջև բովանդակային տարբերությունը, նախարարը պատասխանեց. «Բովանդակային տարբերությունն այն է, որ սահմանադրաիրավական առումով այս վճարը պետք է համապատասխանի Սահմանադրությանը։ Եվ երկրորդ խնդիրը, վերաբերում էր մեր քաղաքացիների բարձրաձայնած այն հիմնական հարցադրումներին, որ սպառումը կնվազի. փաստորեն՝ այսպիսով կառավարությունը քայլ է առաջարկում՝ սկսել առաջին հերթին պետական աշխատողների աշխատավարձերից կատարվող նպատակային սոցիալական վճարների համակարգի գործարկումը, որից հետո արդեն ընդգրկել մասնավոր հատվածին: Այս ընթացքում էլ, բնականաբար, տեղի կունենա այս համակարգի գործարկումը, քաղաքացիները կարող են կամավոր մասնակցել այս համակարգին, և որոշ շրջանակներում, կարծում եմ, նաև հնարավորություն կընձեռվի գնահատել համակարգի առավելությունները, խնդիրները, հարցերը»:

Լրագրողների դիտարկմանը, թե փաստորեն ստիպողաբար մարդկանց գրպանից, այնուամենայնիվ, այդ գումարները գնալու են, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ոչ, դա հարկատեսակ չէ, դա նպատակային սոցիալական վճար է»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x