ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայէկոնոմբանկն առաջարկում է ներդրումներ կատարել ոսկով

18.06.2014

Ընդհանուր առմամբ՝ ոսկու արժեքը կայուն է արդեն դարեր շարունակ: Իսկ պատճառն այն է, որ ոսկին` որպես մետաղ, գրեթե 100%-ով չի ենթարկվում կորոզիայի և համարվում է, կարելի է ասել, «հավերժական» ապրանք: Բացի այդ, բնության մեջ ոսկու պաշարները բավականին քիչ են և դժվարամատչելի:

Ներկայումս տարածված են դրամային արժույթներով ներդրումները, ընդ որում` որոշ ներդրողներ փորձում են հավելյալ շահույթ ստանալ դրանց փոխարժեքների տատանումներից, մինչդեռ արժույթները կայուն չեն տարատեսակ ճգնաժամերի հանդեպ և նույնիսկ տեղական բնույթ կրող իրադարձությունների հետևանքով կարող են արժեզրկվել: Ի տարբերություն դրամային արժույթների` ճգնաժամերի ընթացքում ոսկին դիտարկվում է որպես անվտանգ արժույթ և, սովորաբար, ինչպես անհատներն, այնպես էլ իրավաբանական անձինք և նույնիսկ կառավարություններն իրենց միջոցները ներդնում և պահպանում են հենց ոսկով։ Դրա հետևանքով ոսկին զգալիորեն արժևորվում է, ինչն ակնհայտ է 2007 թվականին սկսված համաշխարհային ճգնաժամի օրինակում:

Բազմաթիվ պետություններ, իրենց արժույթների կայունությունն ապահովելու և արժեզրկումից խուսափելու նպատակով, իրենց միջոցների զգալի մասը պահպանում են ոսկով և, հատկապես քաղաքական և տնտեսական անկայուն ժամանակաշրջաններում կարողանում են զսպել գնաճը՝ օգտագործելով ոսկու իրենց պաշարները:

Եղել են ժամանակներ, երբ դրամ ու ոսկի հասկացությունները համապատասխանել են միմյանց և ոսկին է հանդիսացել վճարամիջոց: Դրամը հենց այդ պատճառով էր գնահատվում, քանի որ պատրաստված էր ոսկուց կամ այլ թանկարժեք մետաղներից: Սակայն ներկայումս դրամական միջոցների արժեքը հիմնված է կառավարությունների կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականության և տնտեսության կայունության վրա: Այդ իսկ պատճառով տնտեսական ճգնաժամերը և դրամական արժույթների արժեզրկումը անխուսափելիորեն փոխկապակցված են միմյանց:

«Bridgewater Associates» ամերիկյան հայտնի ներդրումային ընկերության հիմնադիր-տնօրեն և հեջային ֆոնդի՝ աշխարհի ամենահաջողակ կառավարիչներից մեկը` Ռեյ Դալիոն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իր ներդրումները կատարում է ոսկով. «Չկան խելամիտ պատճառներ ոսկով ներդրումներ չկատարելու համար. եթե ունեք արժույթ, ապա խելամիտ չէ ոսկի չունենալը»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x