ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Samsung-ը Apple-ի պատճառով $10 մլրդ է կորցրել

17.05.2012

Apple-ի մասին լուրերի ֆոնին Samsung-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 6%-ով։

Թայվանական DigiTimes հրատարակության պատճառով Samsung-ի կապիտալիզացիան նվազել է $10 մլրդ-ով։ Ներդրողները մտավախությամբ են արձագանքել այն լուրերին, որ Apple-ը հնարավոր է՝ հրաժարվի կորեացիների հետ համագործակցությունից՝ նախապատվությունը տալով չիպեր արտադրող Elpida մրցակից ընկերությանը։

DigiTimes-ը, վկայակոչելով անանուն աղբյուրները, պարբերաբար լուրեր է հրապարակում Apple-ի հետ կապված։ Այս անգամ թայվանական հրատարակությունը հաղորդել էր, որ Apple-ը Elpida-ին հիշողության DRAM չիպերի մատակարարման խոշոր պատվեր է կատարել։ Այս նորությանը հաջորդել է Samsung-ի բաժնետոմերի 6-տոկոսանոց անկումը։ Հարավկորեական ընկերության բաժնետոմսերի օրական անկումը դարձել է ամենամեծը վերջին չորս տարում, հաղորդում է Reuters-ը։

Փետրվարին Elpida-ն պահանջել էր իրեն սնանկ ճանաչել՝ հայտարարելով $5,6 մլրդ պարտքի մասին։ Փորձագետների կարծիքով՝ Apple-ը ցանկանում է ջրի երեսին թողնել Elpida-ն՝ DRAM չիպերի հարցում Samsung-ի, Hynix-ի և այլ արտադրողների հույսին չմնալու համար։ Անցած շաբաթ ամերիկյան Micron Technology-ն հայտարարել էր, որ հետաքրքրված է Elpida-ով և բանակցում է ընկերության հետ։ Չի բացառվում, որ Micron-ը դառնա Apple-ի չիպերի հիմնական մատակարարներից մեկը և  Samsung-ի համար ավելի մեծ սպառնալիք կներկայացնի, քան Elpida-ն։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x