ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ներդրել է նոր «Ամառային» ավանդատեսակ

17.06.2014

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ներդրել է նոր «Ամառային» ավանդատեսակ, որը հնարավորություն է ընձեռում ընդամենը 9 ամսով ներդնելու դեպքում ստանալ բարձր` տարեկան 14,3% կայուն եկամուտ: Իր բոլոր հաճախորդների համար առավել հարմար պայմաններ ստեղծելու նպատակով Բանկն «Ամառային» ավանդատեսակից օգտվողներին հնարավորություն է տալիս ավելացնել ավանդի չափը ցանկացած պահի և ցանկացած գումարով: Ավանդի ներդրման նվազագույն գումարը դրամով կազմում է  500 հազար ՀՀ դրամ, իսկ տարադրամով` 1000 ԱՄՆ դոլար կամ 1000 եվրո:

««Ամառային» ավանդատեսակի առավելությունը նաև այն է, որ ավանդատուներն անգամ 6 ամսով ավանդ ներդնելու դեպքում ստանալու են բավական բարձր տոկոսադրույքով կայուն եկամուտ` ՀՀ դրամով` տարեկան 14 %, ԱՄՆ դոլարով ` 8% և եվրոյով` 6%:  Ի դեպ` եվրոյով 2 և ավելի տարի ներդնելու դեպքում ավանդատուները կստանան տարեկան  8% կայուն եկամուտ: Ցանկանում եմ նշել նաև, որ «Ամառային» ավանդատեսակի բոլոր ավանդատուների համար կազմակերպվելու է ճամփորդական ուղեգրերի խաղարկություն, որի պայմանների մասին առավել մանրամասն կտեղեկացնենք հետագայում»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ–բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x