ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բիբլոս Բանկի հաճախորդները մասնակցեցին հեռուստացույցի խաղարկությանը

13.06.2014

Բիբլոս Բանկ Արմենիան իր վարկառուներին հնարավորություն է ընձեռնել շահավետ պայմաններով բնակարան ձեռքբերելուց  կամ վերանորոգելուց բացի շահել նաև մեծ հեռուստացույց: Հունիսի 12-ին, տեղի ունեցավ «Նոր տուն, նոր հեռուստացույց» խորագրով ակցիայի փակմանը նվիրված միջոցառումը, որի ընթացքում կայացավ հեռուստացույցի խաղարկություն մասնակիցների միջև և հաղթողն ընտրվեց վիճակահանության միջոցով: Խաղարկության արդյունքում հաղթող  ճանաչվեցին երկու հաճախորդ:    

Նոր հիփոթեքային վարկատեսակի շնորհիվ Բիբլոս Բանկ Արմենիան իրականություն է դարձնում բազմաթիվ ընտանիքների՝ բնակարան ունենալու երազանքը: Բիբլոս Բանկի կողմից առաջարկվող շահավետ հիփոթեքային պայմաններից արդեն օգտվել են մեծ թվով հաճախորդներ:

«Բիբլոս Բանկ Արմենիան հիփոթեքային վարկի նոր առաջարկի միջոցով ցանկանում է բարենպաստ պայմաններ և բնակարան ունենալու հնարավորություն ստեղծել բոլոր ցանկացողների և հատկապես երիտասարդ ընտանիքների համար», - ասում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:

Բիբլոս Բանկ Արմենիայի նոր հիփոթեքային վարկը տրամադրվում է սկսած 10% տարեկան տոկոսադրույքից, մինչև 20 տարի մարման ժամկետով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x